
21-րդ դարի վերջում տիրապետող լեզուները դուրս կմղեն գոյություն ունեցող լեզուների 90 տոկոսը: Սա Յունեսկոյի` լեզվական քարտեզ կազմող փորձագետների կանխատեսումն է: Դա նշանակո՞ւմ է, որ ես էլ կմիանամ հայ վաղամեռիկ պոետներին` չնայած ո՛չ 20, ո՛չ էլ 40 տարեկանում չեմ մեռել, ու կդառնամ մեռած լեզվի բանաստեղծ, թե՞ հայերենը կդիմանա լեզուների ժանտախտին: