Միջազգային փորձ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Լատվիայում կամավորները պատրաստ են անվարձահատույց ստուգայցեր կատարել հանուն «լեզվի պաշտպանության»

Լատվիայում խստորեն հետևում են, որպեսզի լատիշերենը գերիշխի հասարակական կյանքում: Տեղացիները պատրաստ են կամավորագրվել Լեզվի պետական կենտրոնին և անվարձահատույց ստուգայցեր կատարել:

Հարվածի տակ են ոչ միայն ռուսներն ու լատիշները, այլև Էրիթրեայի փախստականները:

Ինչ-որ մի բան այն չէ

Լայնեն ապրում է Սիգուլդա զբոսաշրջային քաղաքում, որտեղ գրեթե ռուսախոսներ չկան: Փոխարենն այստեղ միշտ շատ զբոսաշրջիկներ են այցելում՝ տեսնելու միջնադարյան ամրոցներ ու այլ տեսարժան վայրեր: Նրանք իրենց հետ բերում են աշխատանքի հնարավորություններ տեղացիների համար և ցանկանում հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալ: Եվ ուրեմն, բոլոր ցուցանակները, գրությունները, ուղենիշները, բրոշյուրները, ճաշացանկերը փաստորեն թարգմանվում են անգլերեն, գերմաներեն կամ ռուսերեն: Շարունակությունը

Հայերենը օտարերկրյա դեսպանությունների թիրախո՞ւմ. կրկին ահազանգում է քաղաքացին

Japanese Prime Minister Taro Aso checks after writing calligraphy reading 'Reassurance and Energy' at …

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`
պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Հայտնում եմ Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 13-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը և հայճապոնական«Հիկարի» գիտամշակութային կենտրոնը կազմակերպել են ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում ֆիլմեր են ցուցադրվելու Երևանում (Մոսկվա կինոթատրոն), Վանաձորում (Շառլ Ազնավուրի մշակութային պալատ) և Էջմիածնում (քաղաքապետարան): Ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունենում անգլերեն և ճապոներեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի:

Հոկտեմբերի 13-ին փառատոնի բացմանը և առաջին ֆիլմի ցուցադրմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանը: Շարունակությունը

В Латвии рейды по “защите языка” добровольцы готовы проводить бесплатно

В Латвии строго следят за тем, чтобы латышский язык превалировал в общественной сфере. Местные жители готовы становиться добровольными помощниками Центра государственного языка и бесплатно проводить рейды.

Под удар попадают не только русские и латыши, но и беженцы из Эритреи.

Чего-то не хватает

Лайне живет в туристическом городке Сигулда, где практически нет русскоязычного населения. Зато тут всегда было много туристов, которые съезжаются посмотреть на средневековые замки и примечательные по местным меркам возвышенности. С собой они привозят не только заработок для местных жителей, но и желание получать информацию на понятном им языке. А значит, все вывески, надписи, указатели, буклеты, меню — все это оказывается переведенным на английский, немецкий или русский.

Շարունակությունը

Սուրբ թարգմանչաց տոն

Ամբողջական անվանումն է՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց, հայ ժողովրդի ազգային-եկեղեցական ամենանշանավոր տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։
Հայ առաքելական սուրբ եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։

Շարունակությունը

Վաղը ուշ կլինի.Լեզվաբանները դիմում են վարչապետին

Հայ լեզվաբաններն ահազանգում են՝ մեզ մոտ բարձիթողի վիճակ է՝ սկսած բառերի արտասանությունից մինչև օտար բառերի գործածություն, և հորդորում են Կառավարությանը՝ ընթացք տալ  Տերմինաբանական կոմիտեի խորհրդի գործունեությանը.

«Այդ խորհուրդը պետք է որոշումներ կայացնի, որոնք պետք է պարտադիր լինեն լեզվակիրառողի՝ հայ մարդու համար: Հայոց լեզվի ամբիոնից 2 տարի առաջ դիմեցինք վարչապետին, եղան հանդիպումներ, հանձնարարականներ տրվեցին, սայլը տեղից գրեթե շարժվում էր, բայց, ցավոք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ և այսօր որևէ քայլ չի կատարվում: 4-5 ամիս է ՝ սայլի ոչ մի անիվ չի շարժվում»,-ասաց  բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:

Շարունակությունը

Յավրուհրատ նախաձեռնության կողմից թվայնացվել է արդեն 120 հայերեն գիրք (հարցազրույց)

Յավրուհրատ-ն առցանց նախագիծ է, որը զբաղվում է հայերեն էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ։ Հիմնվել է 2012-ին։ Հրատարակչության գրքերը epub և mobi տարբերակներով հասանելի են Google Play, iTunes iBookstore, Amazon (Kindle Books), Kobobooks հարթակներում՝ eBook Reader-ների (Sony, Kindle, Kobo և այլն), Android համակարգով պլանշետների ու սմարթֆոնների, iPad/iPhone-ների համար։ Օգտվելու մանրամասն ուղեցույցին ծանոթացեք այստեղ:

Նախաձեռնության ստեղծման պատմության, ընթացիկ աշխատանքների մասին ittrend.am-ը զրուցեց նախաձեռնության հեղինակ ու ղեկավար Մարատ Յավրումյանի հետ:

– Յավրուհրատը հանդիսանում է հայալեզու գրքերի թվայնացմամբ զբաղվող առաջին նախագծերից մեկը, ինչպե՞ս հասկացաք, որ նման նախագծի անհրաժեշտություն կա։

Շարունակությունը

Բազմամիլիոնանոց Գուգլթրանսլեյթն ու էնտուզիազմով գոյատևող հայկական ISMA -ն

Չնայած աշխարհում օգտատերերի մեծ մասն օգտվում է «Գուգլի» թարգմանական ծրագրից, սակայն դժվար թե լինի մի հայ օգտատեր, որը գոնե մեկ անգամ չի փորձել հայկական translator.am թարգմանական ծրագիրը, որը հատկապես նախադասություններ թարգմանելու համար ինտելեկտուալ շատ ավելի մեծ շտեմարան ունի, քան «Գուգլը»:

Այո, համաձայնեք, որ աշխարհահռչակ «Գուգլի» թարգմանիչն այնքան էլ հաջող չէ, և հաճախ նախադասությունները թարգմանվում են բառացիորեն՝ առանց միտքն ամբողջությամբ վերարտադրելու: Մինչդեռ հայկական թարգմանիչը՝ ISMA-ն, ծրագրված է այնպես, որ հնարավորինս մոտ լինի տվյալ ազգային մտածողությանն ու ճիշտ թարգմանի միտքը: «Տեքստային թարգմանությունը սարսափելի բարդ է, դա արհեստական բանականություն է պահանջում: Դու պիտի նախադասության իմաստը լրիվ հասկանաս, իմաստային վերլուծություն կատարես, հետո նոր թարգմանես»,- ասում է ծրագրի համահիմնադիր, «Մեքենայական թարգմանություն» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, ճարտարագիտական համալսարանի երկարամյա դասախոս Էդուարդ Մանուկյանը:

Շարունակությունը

Ինչո՞ւ Հայերէն Խօսիլ

Հետաքրքրական զուգադիպութեամբ մը, վերջերս երբ համալսարանի գրադարանի լեզուաբանական բաժինի արխիւները կը փորփրէի, ուշադրութիւնս գրաւեց ամերիկացի լեզուաբան Joshua Fishman-ի յօդուածներէն մէկը, որ գլխաւորաբար կ՛անդրադառնար, թէ ինչպէս ժողովուրդի մը լեզուի կորուստը պատճառ կը դառնայ նաեւ անոր մշակոյթի կորուստին, հետեւաբար նաեւ հաւաքականութեան մը արժէքներուն, ապրելաձեւին եւ կեանքի ջնջումին:
Այս ուղղութեամբ, բոլորս ալ, խոստովանինք կամ ոչ, կը գիտակցինք հաւանաբար, որ մայրենիին կորուստը ժողովուրդի մը համար աղէտ մը կրնայ ըլլալ: Ուստի յօդուածին հետաքրքրական բաժինը լեզուի կորուստին պատճառով սահմանուած «աղէտ»ին ահազանգումը չէր: Յօդուածը ուշագրաւ էր, որովհետեւ յայտնի լեզուաբանը իր մասնագիտութեան մէջ ունեցած հմտութենէն ելլելով կը խօսէր, թէ ինչո՞ւ եւ ինչպէ՞ս, հակառակ ի գործ դրուած «պահպանում»ի բոլոր ջանքերուն, այսօր շատ մը լեզուներ, հետեւաբար նաեւ մշակոյթներ՝ կորուստի եզրին կը գտնուին: Այս ամփոփ յօդուածով, պիտի փորձեմ անդրադառնալ այս ուղղութեամբ լեզուաբանին կատարած կարգ մը հաստատումներուն, որոնք շահեկան կը գտնեմ եւ առնչակից՝ մեր մտահոգութիւններուն:

Շարունակությունը

Բարբառով խոսել նշանակում է պաշտպանել մեր լեզուն

Քսաներկու տարեկան եմ և խոսում եմ   ֆրանկոպրովանսալ. բարբառը պաշտպանող երիտասարդի պատմությունը

Միշտ հպարտացել եմ, որ կարողանում եմ մեր բարբառով խոսել: Այստեղ, Սաժում[1], այն կոչվում է «Էվոլենի բարբառ»: Մեր բարբառը ֆրանկոպրովանսալ լեզուների ընտանիքից է: Մերոնք՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս ու տատիկ-պապիկներս տիրապետում են բարբառին: Երբ նոր էի սկսել մանկապարտեզ հաճախել ընդամենը ֆրանսերեն մի քանի բառ գիտեի: Մարդկանց մի մասը հետաքրքրվում, մյուսները զարմանում են, երբ լսում են ինձ՝ բարբառով խոսելիս: Մի անգամ, բանակում, երբ հեռախոսով խոսում էի, զինվորներից մեկը հարցրեց, թե արդյոք ալբաներեն էի խոսում: Նա ինձ ասաց. «Տարօրինակ է, ես էլ եմ էդ կողմերից, բայց չհասկացա ասածներդ»: Մյուսներն ինձ ասում են. «Երբ տուն զանգես, ձայն հանիր, որ գանք քեզ լսենք»: Շարունակությունը

Գերմանացի պահպանողական. մզկիթների լեզուն պետք է լինի գերմաներենը

Գերմանիայի պահպանողական թևի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Անդրեաս Շոյերը, հայտարարել է, որ Գերմանիայի մզկիթների լեզուն պետք է դառնա գերմաներենը: Նա նաև կոչ է արել վերջ դնել Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից մզկիթների ֆինանսավորմանը:

Շոյերը, ով Անգելա Մերկելի քրիսոնեա-դեմոկրատների հետ միության մեջ մտած քրիստոնեա-սոցիալական միության քարտուղարն է, կարծում է, որ իսլամի քաղաքականացումը կազմաքանդում է ներգաղթյալ համայնքների ինտեգրման ջանքերը:

Շարունակությունը