Միջազգային փորձ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Ուղիղ կապ Լեզվի պետական տեսչության պետի հետ

Աղբյուրը` facebook.com

Նազարբաևն ընդհատել է ելույթը՝ ղազախերենից թարգմանչի բացակայության պատճառով

Ռիա Նովոստին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը ՄԱԿ-ում ելույթի ժամանակ ընդհատել է խոսքը՝ ղազախերենից թարգմանչի բացակայության պատճառով:
Նրա ելույթից րոպեներ անց, համընթաց թարգմանության բացակայության պատճառով, նախագահողը ստիպված է եղել Նազարբաևին ընդհատել: Վեհաժողովի պատվիրակներին խնդրել են «մեկ-երկու րոպե զինվել համբերությամբ և սպասել թարգմանչին»: Մի քանի րոպե անց Նազարբաևը վերադարձել է ամբիոն և շարունակել ելույթը:  

Շարունակությունը

Индонезия обвинила Бруней в краже тысяч слов

Индонезия обвинила Бруней в краже культурных ценностей на основании того, что брунейцы якобы попытались скрыть факт заимствования тысяч слов из индонезийского языка.

Как утверждают в министерстве культуры Индонезии, правительство Брунея включило в словарь 62 тысячи слов индонезийского происхождения, но упоминаний о том, откуда слова заимствованы, там нет.

Ведомство потребовало от властей Брунея отложить публикацию словаря, пока в него не будут внесены изменения.

Շարունակությունը

Հայերենը օտարերկրյա դեսպանությունների թիրախո՞ւմ. քաղաքացու ահազանգը

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`

պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Համացանցից տեղեկացա, որ ս.թ. դեկտեմբերի 13-14-ին Երևանում «Մոսկվայի տանը» կայանալիք արգենտինական ֆիլմերի փառատոնի ցուցադրությունները լինելու են իսպաներեն՝ անգլերեն ենթագրերով:

Թեև Հայաստանում տեղակայված դեսպանատների կողմից ֆիլմերի փառատոններ կազմակերպելը խիստ ողջունելի մշակութային նախաձեռնություն է, այնուամենայնիվ անթույլատրելի է, որ այդ միջոցառումներն իրականացվեն ՀՀ օրենսդրության և Սահմանադրության ոտնահարմամբ:

Շարունակությունը

Հայաստանի վարչապետը խախտեց «Լեզվի մասին» օրենքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ համատեղ ասուլիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ ռուսերեն: Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»:

Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում չէ՞ր: Պարոն Ապատյանը պատասխանեց. «Դա զուտ պարկեշտության խախտում է: Վարչապետը պետք է խոսեր հայերեն և նրա ճառը թարգմանվեր ռուսերեն այն մարդկանց համար, ովքեր հայերեն չգիտեին: Ես մասնագետ չեմ «Լեզվի մասին» օրենքի և այդ հարցին պիտի պատասխանի օրենքի մասնագետը: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ վարչապետը պիտի խոսեր հայերեն, իսկ ճառը` թարգմանվեր»:

Շարունակությունը

Բողոքում են կատալոներենի հանդեպ ոտնձգությունների դեմ

Բալեարյան կղզիների պատմության մեջ ամենամարդաշատ ցույցն ի նպաստ կատալոնալեզու հանրային դպրոցների պաշտպանության

2013 թվականի սեպտեմբերի 29-ին ավելի քան 80.000 ցուցարարաներ էին համախմբվել` բողոքելու կառավարության «կրճատումների», «գաղափարախոսական զտումների» և «կատալոներենի հանդեպ ոտնձգությունների» դեմ: Ըստ բալեարյան կառավարության` կրթական նոր մոդելի միջոցով կհավասարակշռվի կատալոներենի, իսպաներենի և անգլերենի օգտագործումը: Մինչդեռ ուսուցիչները պնդում են, թե կատալոներենին գերապատվություն պետք է տրվի` դիմակայելու համար իսպաներենի և անգլերենի ճնշումներին:

Բալեարյան չորս կղզիներում զանգվածային հանրահավաքների ժամանակ ցուցարարները պահանջում էին պաշտպանել կատալոներեն լեզվով հանրային կրթություն ստանալու իրավունքը: Նրանք բողոքում էին եռալեզու մոդելի դեմ, որի նպատակն է նվազեցնել կատալոներենի դերը Բալեարյան կղզիներում: Դեռևս սեպտեմբերի սկզբին դպրոցների ուսուցիչներն անժամկետ գործադուլ էին հայտարարել:

Շարունակությունը

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԱՆՈՒՆ

The Tower of Babel' by Pieter Brueghel the Elder, 1563.

Ինչպես է կատարվում ռուսաց լեզվինՙ ՌԴ պետական լեզվին վերաբերող օրենքը

ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի փոխնախագահ Վյաչեսլավ Շտիրովը մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպված ծավալուն հոդվածում հետաքրքրական դատողություններ է անում պետական լեզվի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ մե՞նք:

Հեղինակը հենց սկզբից բերում է ռուսական «Աերոֆլոտ» պետական ավիաընկերության օրինակը, որի տոմսերի վրա ռուսերեն ոչ մի բառ չկա: Ամեն ինչ անգլերեն է, ասես ուղեւորները ԱՄՆ-ում են կամ Մեծ Բրիտանիայում:

Նույնը վերաբերում է «Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերությանը, որը թեեւ մասնավոր է, բայցՙ ռուսական, կենտրոնակայանը Եկատերինբուրգում է: Այդ ընկերության Մոսկվա-Իրկուտսկ չվերթի տոմսերի վրա նույնպես ռուսերեն ոչ մի բառ չկա:

Ասում են, թե այդպես է ստեղծված համակարգչային ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի տոմսեր պատվիրել համացանցում: Եվ քանի որ ընկերություններն ունեն նաեւ միջազգային չվերթեր, որտեղ ընդունված է անգլերենը, ուստի ավելի հեշտ է ունենալ մեկ ծրագիր:

Շարունակությունը

Ինչո՞ւ չես խոսում հայերեն

«Հայկական ժամանակը»  գրում է. Երեկ  Երևանի «Արմենիա Մարիթում« տեղի է ունեցել  հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Չինաստանի  Ժողովրդական  Հանրապետության  ազգային տոնին։  Ընդունելությանը մասնակցել և ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը  ելույթ է ունեցել ռուսերեն։ «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից  շնորհավորելով ներկաներին Չինաստանի  ազգային  տոնի կապակցությամբ…»-  կարդում ենք միջոցառման մասին կառավարության պաշտոնական  հաղորդագրության մեջ,  որտեղ նաև ելույծից հատվածներ կան՝ արդեն հայերեն թարգմանությամբ։ Ընդունելության ժամանակ  ՀՀ կառավարության անունից  ՌԴ պետական լեզվով  հնչած  ՀՀ վարչապետի խոսքը  չի թարգմանվել ՀՀ պետական լեզվով։ Նույն միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև  ՀՀ-ում  ՉԺՀ դեսպանը։  Նա խոսել է իր  երկրի  պետական և  իր մայրենի   լեզվով՝ չինարեն։

www.168.am

В Грузии незнание должностным лицом государственного языка будет наказываться штрафом

Нарушение норм государственного языка в Грузии вызовет административную ответственность должностных лиц и средств массовой информации. Кроме закона «О государственном языке», изменения входят и в кодекс административных правонарушений. В соответствии кодекса, отказ должностного лица, от принятия заявления, или письменного документа, мотивируя это незнанием государственного языка, вызовет штрафование должностного лица в размере от 200 до 500 лари. В случае повторения данного действия, штраф возрастет от 500 до 1 500 лари. Также, административную ответственность предусматривает ограничение или дискредитация права выбора образования по языковому признаку.

Данное действие, в случае физического лица, вызовет штрафование от 200 до 500 лари, а в случае юридического лица — от 500 до 1 500 лари. В случае повторения действия, физическое лицо будет оштрафовано от 500 до 1 500 лари, а юридическое лицо — до 3 000 лари. Вместе с тем, в соответствии изменений, под административную ответственность, за нарушение норм грузинского литературного языка, подпадают и средства массовой информации. В первом случае, штраф составит от 1 000 до 5 000 лари. В случае повторения — до 10 000 лари. Շարունակությունը

Կստեղծվի մուլտֆիլմաշար հայերենի տառերի մասին

«Մանանա» մշակութային կենտրոնը սկսել է նոր անիմացիոն նախագիծ: «Ավազից կենդանիներ» մուլտֆիլմերի շարքը պատմելու է հայերենի տառերի մասին պատկերավոր կերպով. յուրաքանչյուր տառի մի պատմություն կնվիրվի, որը կպատմի նաեւ այդ տառով սկսվող որեւէ կենդանու մասին: Ֆիլմաշարը կօգնի հայաստանցի եւ սփյուռքահայ երեխաներին սովորել տառերը` մուլտֆիլմեր դիտելով:

«Մանանա» կենտրոնի անիմացիայի ատուդիայում ստեղծագործում են երեխաները, ովքեր կենտրոնում սովորում են մուլտֆիլմ նկարելու ծրագրերը, զարգացնել գաղափարներ, գրել սցենարներ եւ այլն:

Շարունակությունը