Հայաստանի ազգային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակացությամբ ներկայանում է ArmBook Expo երրկրորդ ցուցադրությամբ:
Իսկ գովազդային նյութերում հայ գիրը երկրորդ պլանում է:
Գովազդ բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին» Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք» «ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս |
Բաց նամակ՝ «Թումանյանի շաուրմա»-ի մասին![]() Դիմում եմ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, Հայաստանի գրողների միությանը, Լեզվի պետական տեսչությանը, Թումանյանի տուն-թանգարանին, հանրապետության բոլոր բուհերի հայ գրականության ամբիոններին, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին, Երևանի Թումանյանի անվան դպրոցին, Լոռու մարզպետարանին, Դսեղի գյուղապետարանին, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանին, Հովհաննես Թումանյանի` աշխարհի ցանկացած վայրում ապրող ժառանգներին, հարազատներին, մշակութային հանդեսներին, Թումանյանի անունը կրող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններինուկազմակերպություններին, «Արմենիա» հեռուստաընկերությանը: Տիգրան Համասյան. «Հայոց լեզուն է, որ երաժշտությունը հայկական է դարձնում»![]() «Ամենակարեւորը հայկական երգն է»,- ապրիլի 25-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցող Երաժշտական հանդիպման ընթացքում ասաց Տիգրան Համասյանը Նա նշեց, որ արդեն վեց-յոթ տարի է օտարերկրացիների հետ է նվագում, եւ իր խմբի օտարերկրացի այդ անդամները շատ հետաքրքիր են ընդունում հայկական երաժշտությունը: Ըստ նրա՝ նրանք հայկական երաժշտությունը չեն ընկալում այնպես ինչպես հայերն են ընկալում: Ըստ նրա՝ հայոց լեզուն է, որ երաժշտությունը հայկական է դարձնում. «Ընդհանրապես լեզուն է. եթե չլինի հայոց լեզուն, չեն լինի նաեւ հայերը»: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ Մեզ միավորողը գրական հայերենն է, որն այսօր գուրգուրանքի պակաս ունի. Վաչագան Սարգսյան![]() Մեր պապերից ստացված հրաշալի ժառանգության՝ գրական լեզվի նկատմամբ չկա հարգանք, ակնածանք, պետական հոգածություն, և կա լեզվի նկատմամբ մի տեսակ քամահրական վերաբերմունք՝ համատարած ռաբիզացման ու լեզվական ռաբիզացման այս իրավիճակում: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ լեզվական քաղաքականության և առնչվող հարցերի շուրջ Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը: ԼԺՏ-ի հասցեով ստացվել է Լեզվի պետական տեսչությանն ուղղված հետևյալ գրությունը, որը ներկայացնում ենք ստորևՀարգելի պարոն Երիցյան, Լեզվական խախտումներ համացանցում![]() ԼԺՏ-ի հասցեով ստացվել է Լեզվի պետական տեսչությանն ուղղված հետևյալ գրությունը, որը ներկայացնում ենք ստորև:
From: hajoc lezvi pahpanutiun <hajoclezu@mail.ru>
Date: 2014-10-11 15:38 GMT+04:00 Subject: լեզվի և գովազդի մասին ՀՀ օրենքների պահանջների խախտման մասին տեղեկատվություն To: lezvakan@gmail.com Հարգելի Լեզվի պետական տեսչություն,
սույնով հայտնում եմ, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության տարածքում և պարտավոր է հարգել ու պահպանել ՀՀ գործող օրենսդրության պահանջները, իր http://www.dilijanschool.org/ պաշտոնական կայքում որևէ հայերեն տեղեկատվություն չի տրամադրում, իսկ և գոզադային և տեղեկատվական նպատակներով տրվող որևէ տվյալ համարժեք հայերեն թարգմանությամբ ապահովված չէ: Ընդ որում՝ բացի անգլերենից՝ որևէ այլ լեզվով թարգմանություն նույնպես ապահովված չէ, ինչը հանդիսանում է լեզվի հետ կապված խտրականություն, ինչը Սահմանադրորեն արգելված է: Խնդրում եմ պատասխանատվության ենթարկել տվյալ կազմակերպությանը: Հարգանքներով՝ <Հայոց լեզվի պահպանության նախաձեռնության> ակտիվիստներ Ոչ միայն հայրենադարձութիւն, այլեւ հայկական ՈՐԵՒԷ բան չի կրնար ըլլալ հայոց լեզուի վայրագ կոտորածով![]() Երեւան, 7 Սեպտեմբեր 2013[1] «Ազդակ» օրաթերթի խմբագրութեան, Լիբանանահայ մամուլին եւ առհասարակ մամուլին կը հետեւիմ անոնց թղթային տարբերակներով: «Յետամնաց» ըլլալով, նոյն նիւթերուն ընթերցումը Համացանցով` ուղեղս նոյն տարողութեամբ չ’ընկալեր: Երէկ Պէյրութէն ստացայ լիբանանահայ մամուլի վերջին օրերու թիւերը: Քիչ առաջ սկսայ զանոնք աչքէ անցընել, իսկ կարեւոր նկատածս գրութիւնները` ծայրէ ծայր ընթերցել: «Ազդակ»ի 31 Օգոոտոսի թիւի 10-րդ էջին վարի ձախ կողմը յանկարծ աչքիս զարկաւ անգլերէն ծանուցում-յայտարարութիւն մը` «Imagine Armenia» վերնագիրին տակ: Նախ` ընդվզեցայ, քանի որ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ անընդունելի է հայ ընթերցողներու ուղղուած հայերէն թերթի մը մէջ ամբողջութեամբ օտարալեզու նիւթերու զետեղումը: Որոշ վերապահութեամբ կ’ընդունիմ միայն արաբերէններու հրապարակումը լիբանանահայ մամուլին մէջ` իբրեւ Լիբանանի պետական լեզու, իսկ մենք, իբրեւ այդ պետութեան քաղաքացիներ, պարտաւոր ենք յարգել Լիբանանի օրէնքները, ներառեալ` պետական լեզուն: Հայերենը օտարերկրյա դեսպանությունների թիրախո՞ւմ. քաղաքացու ահազանգը![]() ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ` պարոն Ս. Երիցյանին Հարգելի պարոն Երիցյան, Համացանցից տեղեկացա, որ ս.թ. դեկտեմբերի 13-14-ին Երևանում «Մոսկվայի տանը» կայանալիք արգենտինական ֆիլմերի փառատոնի ցուցադրությունները լինելու են իսպաներեն՝ անգլերեն ենթագրերով: Թեև Հայաստանում տեղակայված դեսպանատների կողմից ֆիլմերի փառատոններ կազմակերպելը խիստ ողջունելի մշակութային նախաձեռնություն է, այնուամենայնիվ անթույլատրելի է, որ այդ միջոցառումներն իրականացվեն ՀՀ օրենսդրության և Սահմանադրության ոտնահարմամբ: Հայերենի գետտոյացման ազդակները շատանում են![]() «Հայաստանի իշխանությունները փորձում են քարոզել, որ օտար լեզուն միայն օգուտ է մեզ, իսկ ադրբեջանական իշխանությունները հենց հայերենով են հեռուստաալիք ստեղծում եւ հայախոս աշխարհով մեկ սփռում իրենց ուզած տեսակետը»
Կար ժամանակ, երբ հնչում էին մտահոգություններ ու կոչեր, որ հարկ է անհապաղ պաշտպանել հայոց լեզուն տարաբնույթ վտանգներից ու պղծումներից: Որ ժամանակն է սանձել հատկապես մեդիայում տեղ գտած լեզվական ամենաթողությունը՝ արտահայտված սերիալների հերոսների խոսելաոճում ու որոշ առցանց լրատվամիջոցների կիսագրագետ գործածմամբ: |