|
 Դերասան Նարեկ Դուրյանը Հայաստանի Հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Մի րոպե մի բան ասեմ՝ Նարեկ Դուրյանի հետ» հաղորդաշարի հաղորդումներից մեկում անդրադարձել է «հայաֆիկացմանը» ու հարց բարձրացրել, թե՝ «Ինչու ենք մենք՝ հայերս, ամեն ինչ սիրում հայաֆիկացնել, մանավանդ՝ խոսքերը», որը ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկման առարկա է դարձել։ Դրան է անդրադարձել նաև գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը։ Ստորև ներկայացնում ենք այն։
Ի պատասխան Նարեկ Դուրյանի` հայոց թարգմանական ավանդույթների իմաստն ու խորհուրդը չըմբռնած մարդու հեռուստածամածռության
Թարգմանե՞լ, թե՞ չթարգմանել, այս է խնդիրը
Տարիների ընթացքում թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական անբարենպաստ պայմաններում հայ ժողովուրդը չի կարողացել առավելագույնս օգտագործել լեզվաշինական իր անսպառ հնարավորությունները: Փառք Աստծո, հիմա կան պայմաններ խելամտորեն մաքրելու մեր լեզուն օտարաբանություններից, օտար ոճերից և օտար բառերից:
Շարունակությունը →
 Ինչպես է կատարվում ռուսաց լեզվինՙ ՌԴ պետական լեզվին վերաբերող օրենքը
ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի փոխնախագահ Վյաչեսլավ Շտիրովը մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպված ծավալուն հոդվածում հետաքրքրական դատողություններ է անում պետական լեզվի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ մե՞նք:
Հեղինակը հենց սկզբից բերում է ռուսական «Աերոֆլոտ» պետական ավիաընկերության օրինակը, որի տոմսերի վրա ռուսերեն ոչ մի բառ չկա: Ամեն ինչ անգլերեն է, ասես ուղեւորները ԱՄՆ-ում են կամ Մեծ Բրիտանիայում:
Նույնը վերաբերում է «Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերությանը, որը թեեւ մասնավոր է, բայցՙ ռուսական, կենտրոնակայանը Եկատերինբուրգում է: Այդ ընկերության Մոսկվա-Իրկուտսկ չվերթի տոմսերի վրա նույնպես ռուսերեն ոչ մի բառ չկա:
Ասում են, թե այդպես է ստեղծված համակարգչային ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի տոմսեր պատվիրել համացանցում: Եվ քանի որ ընկերություններն ունեն նաեւ միջազգային չվերթեր, որտեղ ընդունված է անգլերենը, ուստի ավելի հեշտ է ունենալ մեկ ծրագիր:
Շարունակությունը →
 Բաց Նամակ Մեծի Տանն Կիլիկիոյ Շնորհազարդ Հայրապետ
Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսին,
Աստուած օգնակա՛ն, Վեհափա՛ռ Տէր,
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց պատմական Ժողովին առիթով քանի մը օրէ ի վեր կը գտնուիք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ, այսինքն` հայոց Սրբազնասուրբ Վարդապետի` Մեսրոպ Մաշտոցի լուսաճաճանչ դամբարանէն ընդամէնը քանի մը հազար մեթր հեռու: Այս իրականութիւնը կը յայտնեմ նկատի ունենալով, յետագայ տողերով ցաւ ի սիրտ Ձեզի իմ փոխանցելիք հետեւեալ սրտակեղեք փաստերը:
Շարունակությունը →
Լեզվի ժողովրդական տեսչությունն ահազանգում է, որ Գարեգին Նժդեհի հրապարակի բազմաբնակարանային շենքերի տանիքներում տեղակայված` Հայաստանում գործող բանկերի գովազդը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Մասնավորապես, հայերենն ի սպառ բացակայում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ», «Ամերիա», «Էյչ-Էս-Բի-Սի», «ՊրոԿրեդիտ», «ՎՏԲ» բանկերի վահանակներում: Իսկ «Կոնվերս» բանկի վահանակում լատիներեն տառերն իրենց չափերով զգալիորեն գերազանցում են հայերեն տառերին: «Անելիք» բանկի գովազդում հայերեն և լատիներեն տառերի չափերը հավասար են, ինչը նույնպես խախտում է:
Լեզվի ժողովրդական տեսչություն
 «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկ
 «Ամերիա» բանկ
Շարունակությունը →
 Արմենչիկի համերգի գովազդը Բագրատունյաց փողոցում
Շարունակությունը →
 «Աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է»:
Սենեկա
Հասարակության կողմից պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ գործառույթներով։ Հետևաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է և իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով:
Հեռահաղորդակցության ոլորտում (և ոչ միայն) վերահսկողական գործառույթներ իրականացնելիս տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը օրենսդրական դաշտի անկատարությունն է, ինչպես նաև տեսչությանը վերապահված լիազորությունների սահմանափակ լինելը:
Շարունակությունը →
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` անհատ ձեռնարկատեր Լուսինե Նահապետյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189 պրիմ 3 հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը, հիշյալ օրենսգրքի 1-ին մասի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Շարունակությունը →
Մայրենի լեզվի միջազգային օրը` փետրվարի 21-ը, խիստ յուրօրինակ ձևով է նշել Վանաձորի քաղաքապետարանը. վերջինիս թույլտվությամբ Հայքի հրապարակի (քաղաքի կենտրոնական հրապարակն է, որտեղ գտնվում են նաև քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերը) հարակից շենքերից մեկի տանիքին վեր է խոյացել մի ցուցանակ-գովազդ, որն աչքի է ընկնում ոչ միայն արտասովոր չափերով, այլև յուրատեսակ քամահրանքով հայերենի նկատմամբ:
Ինչպես ակնհայտ է լուսանկարից, որն, ի դեպ, արվել է Մայրենիի տոնի հաջորդ օրը` փետրվարի 22-ին, վարկային մի կազմակերպության անվանումը ներկայացնող այդ ցուցանակը սոսկ օտար լեզվով է` անգլերեն: Ցուցանակի խոշոր չափերը, ինչպես նաև շենքի տանիքի ուղիղ կենտրոնական հատվածում տեղադրված լինելու հանգամանքը բացառում են, որ երբևէ կհայտնվի դրա հայերեն տարբերակը. ամեն բան աներկբա հուշում է, որ անգլերենի “հպարտ մենությունը” չի խախտվի:
Շարունակությունը →
 Երեւան, 14 յունուարի 2013 թ.
ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան,
Սոյն նամակին կից Ձեզ եմ ուղարկում կրկնօրինակը Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարութեանն ուղղուած եւ այսօրուայ թոականը կրող իմ նամակի, որտեղ բարձրաց-րել եմ ՀՀում հայոց լեզուի պարտադիր օգտագործման` մետրոպոլիտենում առկայ խախտումների երեք փաստերի հարցերը:
Այս մասին տեղեկացնելով նաեւ ԼՊՏ-ին, պահանջում եմ օրէնքով սահմանուած ժամկէտում ինձ տեղեկացնել, թէ ԼՊՏ-ն ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել` վերացնելու համար նշուած խախտումները:
Շարունակությունը →
|