Հայերենացնենք ցանցը բաժնի նյութերը։

ՖԲ-ի Հայերեն տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված մասնագետները կարող են քննարկեն իրենց հուզող հարցերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

25 տարի առաջ հայերենի կիրառումը համակարգիչներում դարձավ մատչելի բոլորին

Մինչև Windows-ների տարածումը IBM համատեղելի համակարգիչները աշխատում էին MS-DOS համակարգով։ MS-DOS-ում գործողությունները կատարվում էին հրամանների տողում (command line) հատուկ հրամաններ տպելով։ Ծրագրերը աշխատացնելու համար նույնպես պետք էր նրանց անունը տպել։

1989թ․-ին «Հայոց հիմնօրինակ (ստանդարտ) նախաձեռնող խումբը» ստեղծեց ծրագրային մի փաթեթ, որի միջոցով հնարավոր դարձավ մուտքագրել հայերեն տառեր, ստեղծել հայերեն տեքստեր և դրանք արտատպել թղթի վրա։

Ձեզ ենք ներկայացնում այդ ծրագրի աշխատանքը MS-DOS 3.31 համակարգում։ Ծրագրի անունը Armvga.exe, որը բեռնում է ArmSCII-8A ստադարտի կոդավորումը։ Իսկ ստեղնաշարի վրա հայերեն շարվածքը դառնում է տպագրական։

Արամ Պալյանի բլոգ

 

Փոքրիկ բառարան

Երբ տեսա, թե ինչպես «Արմենիա» հեռուստալիքի երեկվա «Բարի լույս, հայեր» հաղորդման մեջ Թումոյի անիմացիայի խմբի երեխաները «storyboard» եզրի փոխարեն ասում են «պատմատախտակ», շատ ուրախացա (http://www.armeniatv.am/hy/programs/29728/46058):

Էդպես ամեն անգամ հրճվում եմ, երբ Թումոյում ստեղծված հայերեն մասնագիտական եզրերը կյանք են ստանում աշակերտների բերանում:

Ցավոք, Հայաստանում որոշ մարդիկ փորձում են բառաթարգմանական աշխատանքը ծաղրել «գրգռաճեղք» ու «փրփրագմփիկ» տիպի անեկդոտային հորինվածքներով: Նման մարդիկ պատկերացնել էլ չեն կարող, որ, օրինակ, @ նշանը տարբեր լեզուներով թարգմանվում է որպես` «կապիկի պոչ» (հաճախ «մայմուն» բառով), կամ` «փղի կնճիթ», «կատվի պոչ», «միաու-միաու», «սարդակապիկ», «բադի ճուտ», «ճիճու», «շան գլուխ», «լուսնի ականջ», «խուճուճ ալֆա», «գանգուր “ա”», «ձկան օղակ», «գյոզալ “ա”» (Թուրքիայում), «ականջ», «կեռիկ», «փաթաթված “ա”», «խխունջ», «պարույր», «խենթ “ա”», «մեյմուն “ա”» և այլն:

Շարունակությունը

Առաջին հայկական էլեկտրոնային գրքերը` iTunes-ում եւ Google Play-ում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում առցանց առեւտրային Apple iBookStore եւ Google Play հարթակներում հայտնվել են առաջին հայկական էլեկտրոնային գրքերը, որոնք կարելի կարդալ iOS եւ Android օպերացիոն համակարգերով սարքերից:
Բացի այդ՝ գրքերը հնարավոր է կարդալ eBook Reader-ներով (Kindle, Kobo, Sony eReader)։

Նախաձեռնությունը պատկանում է ArmLib բլոգի եւ Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հեղինակներ Ռուբեն Միրաքյանին եւ Մարատ Յավրումյանին:

Շարունակությունը

Անդրոիդ 4.4-ում (Kitkat) արդեն հասանելի է հայերեն տարբերակը

Google ընկերության Android օպերացիոն համակարգի վերջին՝ 4.4 տարբերակում (KitKat) արդեն հասանելի է հայերեն միջերեսը: Այն դեռևս մշակման փուլում է, և որոշ փոփոխություններ դեռ կկատարվեն առաջիկա թարմացումներում: Նշենք նաև, որ հենց Android 4.4 տարբերակից սկսած արդեն առկա է նաև հայերեն ստեղնաշարը:

http://www.ireport.am/2013/12/android-4-4-armenian-version-released/

Armenian-Android-interface

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների քանակը անցավ 100․000-ը

List of Wikipedias 2013-12-17
2013 թվականի դեկտեմբերին հայերեն Վիքիպեդիան անցավ 100․000 հոդված նշաձողը։ Այն այժմ զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը։ Մենք առաջ ենք անցել մեր երկու հարևաններից և ընդհուպ մոտեցել ենք նինորսկ ուղղագրությամբ նորվեգերենին։

https://meta.wikimedia.org/w/index.php?title=List_of_Wikipedias/hy&uselang=hy

Հայերեն ստեղնաշար` iOS 7-ի համար. hայ ծրագրավորողի ստեղծած հավելվածն արդեն App store-ում է

iOS 7-ի համար հայերեն ստեղնաշարը Apple ընկերությունն արդեն հաստատել է, ուստի, արդեն 1 օր է, այն հայտնվել է Apple-ի պաշտոնական ինտերնետային խանութում` App store-ում: iOS 7 օպերացիոն համակարգի համար ստեղծված հայերեն ստեղնաշարի (ArmKeyboard) հեղինակը ծրագրավորող Վահրամ Գևորգյանն է, ով կարողացել է մեկ ամսում միայնակ ստեղծել հավելվածը, այն էլ՝ աշխատանքից հետո, երեկոյան ժամերին, իսկ հաստատման համար սպասել է մոտ 1 շաբաթ:

Մեզ հետ զրույցում Վ. Գևորգյանը նշեց, որ Apple-ն ունի բազմաթիվ չափորոշիչներ, որոնց համար կարող են նաև մերժել ու չհաստատել հավելվածը, այս դեպքում, սակայն, նման բան չեղավ, և հավելվածն արդեն հասանելի է: Այսպես, նշյալ հավելվածի միջոցով iPhone և iPad սարքերի օգտատերերը, որոնք աշխատում են iOS 7 oպերացիոն համակարգով, կկարողանան հայերեն գրել:

Շարունակությունը

ԱրմՔոմեդի. Ասենք «ՈՉ» լատինատառ գրելուն. սոցիալական գովազդ

Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի

Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի

Գաբրիէլ Աւետիքեան, Խաչատուր Սիւրմէլեան, Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836։

 

Մասնագիտական բառարաններ

Բժշկական

Ռազմական

  • Ռազմական հանրագիտարան — Մոտ 2000 տերմինի բացատրություն։ Նաև տրվում է ռուսերեն թարգմանությունը։ Որակյալ բացատրական բառարան։

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Պետություն, Կրթություն և Իրավաբանություն

Տնտեսագիտություն և Ֆինանսներ

Բնություն և Կենսաբանություն

Ընդհանուր ոչ մասնագիտական բառարանների ցուցակը կարող եք նայել այստեղ։

Դիմում-Խնդրանք Apple-ին iPhone-ին հայերեն ստեղնաշար ավելացնելու համար

Վերջին տարիներին Apple-ի արտադրանքը շատ տարածված է դարձել միլիոնավոր հայերի շրջանում եւ Հայաստանում եւ հայկական սփյուռոքում, ովքեր օգտագործում են 1600 տարվա պատմմություն ունեցող այս հնամյա այբուբեն:    iPhone, iPod Touch եւ iPad սարքավորումները հիմա օգտագործվում են կյանքի բոլոր բնագավառներում, հատկապես կրթության եւ հաղորդակցության մեջ, որոնք էլ, իհարկե, մեծ կարեւորություն ունեն ժամանակակից հասարակության կյանքում: Այսպիսով, մենք խնդրում ենք, որ Apple-ը իր հավատարիմ հաճախորդներին ապահովի իրենց մայրենի լեզուն օգտագործելու հնարավորություն:

http://www.itechnology.am