Հայերենացնենք ցանցը բաժնի նյութերը։

ՖԲ-ի Հայերեն տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված մասնագետները կարող են քննարկեն իրենց հուզող հարցերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

App Store-ում 1-ին հայկական ինտերակտիվ հեքիաթն արդեն ձայնով է` հայերեն ու անգլերեն

Առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի` Ղ.Աղայանի «Անահիտի» հեղինակները նոր առաջարկ ունեն` App Store-ում արդեն կարող եք գտնել գրքի ձայնային տարբերակը` հայերեն և անգլերեն լեզուներով: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ծրագրավորող Վահրամ Գևորգյանն ասաց, որ արդեն մի քանի ամիս աշխատում են` ուշադրություն դարձնելով մանրուքներին:

Հեքիաթն App Store-ում էր հայտնվել հունվարին: Հեղինակների խոսքով`մեծ հետաքրքրություն է առաջացրել ու հատկապես սփյուռքում: Նման նախագծերը տարածված են հատկապես արտասահմանում, օրինակ, «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ինտերակտիվ տարբերակը:

www.panarmenian.net

Ռուբեն Թառումյանը ներկայացրեց համակարգչային տառատեսակների ամենախոշոր հայկական ընտանիքը

Տառաստեղծ Ռուբեն Թառումյանը տառեր սկսել է ստեղծել դեռևս 1990 թվականից: Տառեր ստեղծելու սերը Թառումյանը, ինչպես 168.am-ի հետ զրույցում նա ասաց, հավանաբար, ժառանգել է հորից, ով գրքերի ձևավորմամբ է զբաղվել: Այս տարիների ընթացքում Ռ. Թառումյանը ստեղծել է 100-ից ավելի տառատեսակներ, որոնց մեծ մասը՝  կամավոր՝ իր նախաձեռնությամբ: Սակայն նրա աշխատանքը չի վրիպել խոշոր տեխնոլոգիական այնպիսի ընկերության աչքից, ինչպիսին՝ Microsoft-ն է, որը և հայաստանցի մասնագետին պատվիրեց հայերեն տառատեսակներ ստեղծել:

Այսօր արդեն հանրաճանաչ տառաստեղծ Ռուբեն Թառումյանի ստեղծած տառատեսակները կիրառվում են Microsoft ընկերության ծրագրերի հայերեն տարբերակների մեջ: Ռ. Թառումյանը շարունակում է աշխատել և նոր համակարգչային տառատեսակներ (font-եր) ստեղծել: Երեկ՝ ապրիլի 3-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տառաստեղծ Ռ. Թառումյանը ներկայացրեց իր կողմից ստեղծված Արիան ԱՄՅու (Arian AMU) տառատեսակը, որը եկել է փոխարինելու ABBYY ընկերության կողմից ստեղծած Arial AMU-ին:

Շարունակությունը

ՕՀ-երի կողմից լռելայն տեղադրվող տառատեսակներ որոնցում կա Յունիկոդի հայերեն հատվածը

operating-system-logos

Հիմնական օպերացիոն համակարգերի լոգոները

Օպերացիոն համակարգերի (ՕՀ) կողմից լռելայն (դեֆոլթ) տեղադրվող տառատեսակներ, որոնցում կա յունիկոդի հայերեն հատվածը։ Այս տեղեկատվությունը  կարող է օգտակար լինել ՏՏ ոլորտի մասնագետներին։

  • Microsoft Windows
  • Android
  • iOS
  • Linux
  • OS X 10

Շարունակությունը

Հայոց լեզվի խնդիրն ինտերնետում` IMHO

Ինտերնետում լեզվի պահպանության հարցը զուտ հայկական երեւույթ չէ. Ցանցում անգլերենի իշխանությունը խնդիր է անգամ զարգացած ոչ անգլախոս երկրի համար, իսկ փոքր ազգերից շատերը Ինտերնետը դիտում են որպես գլոբալացվող աշխարհի զենք ու գործիք` վերացնելու ազգային արժեքները, ինքնագիտակցությունը, որ սկսվում է լեզվից:  Խնդիրը ոչ միայն ազգային տառատեսակներ օգտագործելն է, այլեւ ազգային լեզվով բովանդակություն ստեղծելն ու տարածելը:

Շարունակությունը

ABBYY Lingvo բառարանը համալրվել է հայերեն լեզվով

ABBYY ընկերության Lingvo բառարանը համալրվել է 4 նոր բառարաններով՝ հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ABBYY ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանը:

Հայերեն բառարաններով տարբերակը հատուկ թողարկում է՝ «ABBYY Lingvo x5» անվանմամբ: Այն առաջիկա 1 տարում հնարավոր չի լիենլու ձեռք բերել ինտերնետից, փոխարենը վաճառվելու է ուղիղ 1 տարի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման կենտրոններում՝ DVD սկավառակի տեսքով և 17 000 դրամ արժողությամբ:

«ABBYY Lingvo x5»-ը նախագծաված է Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչների համար: Այս հատուկ թողարկման մեջ տեղ են գտել նաև այլ բառարաններ՝ ռուսերեն, գերմանարեն, իտալերեն և այլն: Միայն վերոհիշյալ հայերեն բառարանները պարունակում են մինչև 80 000 բառ:

Շարունակությունը

Առաջին անգամ iPad-ով հայերեն սովորելու համալիր ծրագիր է ստեղծվել Լոս Անջելեսում (լուսանկարներ)

Zyabs ստեղծագործական թիմը, դիզայներ Դավիթ Մարգարյանի և Սամվել Հովհաննիսյանի մտահղացմամբ Learn Armenian («Սովորիր հայերեն») անվանումով համալիր ծրագիր է ստեղծվել iPad-ի համար, որի օգնությամբ կարելի է սովորել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ ավելի քան 230 բառ և 38 բանաստեղծություն:

Ծրագիրն ունի 3 բաժին: Առաջինը տարողունակ է և բազմաֆունկցիոնալ: Դրա օգնությամբ կարելի է սովորել, կարդալ, գրել և արտասանել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ սովորել 230 բառ և 38 բանաստեղծություն: Առաջին բաժին մուտք գործելով ցանկացած տառի ենթաբաժին՝ կարելի է տեսնել և/կամ լսել տվյալ տառն ու համապատասխան առարկայի նկարազարդումը, գրել կամ նկարել տվյալ տառը, սովորել 5 բառ, որոնք կօգնեն զարգացնել տվյալ տառի լսելու, արտասանության, կարդալու հմտությունները: Ինչպես նաև՝ լսել և կարդալ յուրաքանչյուր տառին ու բառին համապատասխան բանաստեղծությունը:
Շարունակությունը

Բաց նամակ ՀՀ պետական մարմիններին և տնտեսվարող սուբյեկտներին

Տիկնայք և պարոնայք, մեր երկրում կան շատ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, դրանք քիչ չէին նաև Մեսրոպ Մաշտոցի ժամանակ, բայց հայերեն տառերի ստեղծման կարևորությունը գիտակցվեց ոչ միայն նրա, այլև կաթողիկոսի, թագավորի և շատ-շատերի կողմից ու ստեղծվեցին հայերեն տառերը: Համակարգչային տեխնոլոգիաների լայն օգտագործումը մեզանից պահանջում է, որ ունենանք հայերեն տառերով ստեղնաշար, արժանի լինելու համար Մաշտոցի կատարած մեծ գործին:

Շարունակությունը

Բառարաններ

 

  1. Արմենիա.ռու Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն և հակառակը: Պահանջում է գրանցում բառարաններից օգտվելու համար:
  2. Նայիրի, Հայերեն, Անգլերեն, Ֆրանսերեն և հակառակը։ Կայքում կան նաև սկան արված տարբերակով բազմաթիվ այլ օգտակար բառարաններ։ Դրանց ցանկը ստորև։
  3. ISMA օնլայն թարգմանություն, ավելի մանրամասն այս նախագծի մասին այստեղ
  4. Անկյունաքարի առցանց հայերեն բառարաններ, Անգլերենից Հայերեն և Պարսկերենից Հայերեն։ Բառարանում կան նորագույն համակարգչային տերմիններ։ Հասանելի է ավելի պարզ հասցեյից www.dict.am
  5. Diict.com, Անգլերեն, Հայերեն և ևս մեկ տասնյակ եվրոպական լեզուներ։ Համարվում է բաց բառարան, բայց մասնակցելու հնարավորություն չկա։
  6. Bararanonline.com, Հայերենից Ռուսերեն, կան նաև հոմանիշների ու բացատրական բառարաններ։
  7. Museum.am, Հայերենից Ռուսերեն, կից կան նաև մի քանի բժշկական տերմինների բառարաններ։

Եթե փնտրում եք մասնագիտական բառարաններ ապա հրավիրում ենք այստեղ։

Անգլերեն-հայերեն բառարան

Անգլերեն-հայերեն բառարան
http://dict.am/

Գուգլի թարգմանչական խարդավանքները

(Լեզվի ժողովրդական տեսչության ահազանգը)

 

Վերջերս տեղեկատվություն էր տարածվել մի շարք տեղական և սփյուռքյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում այն մասին, որ translate.google.com կայքի թարգմանչական ծրագիրը` ”Ես սիրում են հայերին” նախադասությունը բոլոր լեզուներով թարգմանում է “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]: Շարունակությունը