Հարգելի պարոն Երիցյան,
Ձեզ եմ ներկայացնում հաղորդում <Օրանժ Արմենիա> փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համար՝ 264.120.08427, գրանցման ամսաթիվ՝ 15.10.2008թ., ՀՎՀՀ՝ 00098599) կողմից ՙ<Գովազդի մասին> և <Լեզվի մասին> ՀՀ օրենքների՝ ՀՀ պաշտոնական լեզվով գովազդը և մատուցվող ծառայությունների առաջարկը չիրականացնելու մասին: Մասնավորապես, ընկերության www.orangearmenia.am պաշտոնական կայքում առաջարկվող ծառայությունների փաթեթների մի մասը շարադրված է կիսագրագետ հայերենով, իսկ մյուս մասը՝ օտար լեզվով: Եվ եթե “Orange” բառը կարող է անգլերեն օգտագործվել, քանի որ այն ապրանքայի տարբերակման նշանն է, ապա <premier>, <care>, <merci> բառերն անգլերենով չեն կարող օգտագործվել ո՛չ ծառայությունները բնորոշելիս, ո՛չ էլ դրանք գովազդելիս:
Շարունակությունը →