««.հայ» ինտերնետային նոր դոմենի գրանցումը միգուցե լինի Հայաստանը և սփյուռքը միավորող, մշակույթի զարգացմանը խթանող մի գործիք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահի տեղակալ Գրիգոր Սաղյանը:
Նա տեղեկացրեց, որ մեսրոպատառ դոմենը կգործի արդեն դեկտեմբերից և կանցնի 3-6-ամսյա փորձաշրջան։