Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի մասնակցությանը գրանցվել է Հայաստանի եւ Արցախի 961 դպրոցների 3-12-րդ դասարանների ավելի քան 44 500 աշակերտ:
Կրթության եւ գիտության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը «Այբ» կրթական հիմնադրամի ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ գրանցված մասնակիցների թիվը գերազանցել է իրենց սպասելիքները: