Օրեր առաջ ներկայացվեց հայկական արտադրության «KitKeys Armenian» ստեղնաշարը: «KitKeys» թարգամանաբար նշանակում է օգտակար բանալիներ: Հավելածի սկզբնական արժեքը 1.99 դոլար է: Այն նախատեսված է iOS (iPhone, iPad) օպերացիոն համակարգի համար, իսկ հիմնադիրը «Մոբոս» ընկերությունն է:
«KitKeys Armenian»-ն առաջարկում է բազմալեզու ստեղնաշար, ինչպես նաև՝ Տրանսլիտ ռեժիմի օգնությամբ կարելի է տպել հայատառ՝ օգտագործելով ռուսերեն կամ անգլերեն տառեր: