Վրաստանում առաջարկվում է «լեզվի ոստիկանություն» ստեղծել

Վրաստանի լեզվի պալատի նախկին ղեկավար, փորձագետ Լևան Գվինջիլիան հայտարարել է, որ անհրաժեշտ է «լեզվի ոստիկանություն» ստեղծել, ինչը հնարավորություն կտա վերահսկել գովազդային, պաշտոնական նամակագրության, էթնիկ փոքրամասնությունների հետ հարաբերությունների բնագավառներում պետական լեզվի կիրառումը»։
 
Ինչպես նշում է Взгляд-ը, նման մարմին գործել է մինչ 2005 թ.-ը, ինչից հետո այն դադարեցրել է իր գործունեությունը։
 
Գվինջիլիայի խոսքով՝ «անգլերենը ճնշել է վրացերենին»։
 
Վրաստանի կրթության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, իր հերթին, ափսոսանք է հայտնել երկրում ռուսաց լեզվի հետընթացի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ հավատարիմ մնալով նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ անգլերենի վերաբերյալ որդեգրած քաղաքականությանը։ Դա նշանակում է, որ Վրաստանում անգլերենը կշարունակի դասավանդվել բոլոր հանրակրթական դպրոցներում՝ առաջին դասարաններից սկսած։
Երկրում պետական լեզու են համարվում վրացերենն ու աբխազերենը։
 
www.tert.am
Գրառումը կատարվել է Լուրեր, Միջազգային փորձ բաժնում։ Էջանշեք այս հղումը.