Օպերացիոն համակարգերի (ՕՀ) կողմից լռելայն (դեֆոլթ) տեղադրվող տառատեսակներ, որոնցում կա յունիկոդի հայերեն հատվածը։ Այս տեղեկատվությունը կարող է օգտակար լինել ՏՏ ոլորտի մասնագետներին։
- Microsoft Windows
- Android
- iOS
- Linux
- OS X 10
Մայքրոսոֆթ Վինդոուս ընտանիքը (սեղանի համակարգիչ, նոթբուք, նեթբուք)
Տառատեսակ\ՕՀ | Win XP | Win Vista | Win 7 | Win 8-8.1 |
Sylfaen | Այո | Այո | Այո | Այո |
Tahoma | . | . | Այո | Այո |
Verdana | . | . | երկու տառ | Այո |
Times New Roman | . | . | . | Այո |
Segoe UI | . | . | . | Այո |
Segoe UI Light | . | . | . | Այո |
Անդրոիդների ընտանիք (հեռախոս, պլանշետ, հեռուստացույց)
Տառատեսակ\ՕՀ | Android 2.2-2․3 Gingerbread |
Android 3-3.2 Honeycomb |
Android 4-4.2 | Android 4․4 KitKat |
Droid | * | * | Այո | Այո |
Roboto ** | . | . |
* Մի շարք հեռախոսներ արտադրողներ ինքնուրույն ավելացրել են հայերեն հատվածը։ Օրինակ՝ Սամսունգը Գալաքսի շարքում։
** Ռոբոտո տառատեսակը հայտնվել է Անդրոիդներում սկսած 4-րդ տարբերակից։ Այն Գուգլի կողմից օգտագործվում է նաև Google+ և Գուգլ Քարտեզ ծրագրերում։
iOS 5/6/7 (հեռախոս, պլանշետ)
iOS համակարգում հայերենը ներկայացված է։ Օգտագործվում է Helvetica տառատեսակը, սկսած 7-րդ տարբերակից կա նաև Helvetica Neue տառատեսակը։
Լինուքսների ընտանիք
(սեղանի համակարգիչ, նոթբուք, նեթբուք)
Տվյալներ Ուբունտու 12.04-ից։ Հայերեն կա հետևյալ տառատեսակների ընտանիքերում՝ DejaVu, GNU FreeFont։ Նաև կան առանձին այսպիսի անուններով տառատեսակներ Sans, Serif, Monospace։ Հայերենը ներկա պահին բացակայում է Ubuntu և Liberation տառատեսակների ընտանիքներում։
Հաճախ օգտագործվող ծրագրեր, որոնք նույնպես տեղադրում են տառատեսակներ՝
LibreOffice 4.1.4.2
Տեղադրում է վերը նշված DejaVu ընտանիքի հայերեն պարունակող տառատեսակը։ Չի պարունակում հայերենը Linux Libertine ընտանիքը։