«Հերմես»-ը ներկայացրել է հայկական տառերով թիկնոց՝ Lettres d’Erévan

Երեկ՝ սեպտեմբերի1-ին, SFPA բարեգործական կազմակերպության ստեղծման 25-րդ տարեդարձի առթիվ Hermes նորաձեւության տան տնօրեն Պիեր Ալեքսիս Դյուման Pétrossian ռեստորանում ներկայացրել է նոր Carré (քառակուսի) թիկնոցները՝ Lettres d’Erevan (Երեւանի տառերը)։

Թիկնոցները կարել է Կարեն Պետրոսյանը՝ ի պատիվ Մեսրոպ Մաշտոցի։ Նշենք, որ թիկնոցները լինելու են շատ սահմանափակ քանակությամբ, որոնց վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է SFPA ընկերության հայաստանյան գրասենյակին։

Hermes նորաձեւության տունն արդեն երկրորդ անգամ է աջակցում բարեգործական այս ընկերությանը. տասը տարի առաջ այն ստեղծել էր Les Jardins d’Arménie (Հայաստանի այգիները) անվամբ շարֆեր։

«Ես հիացած եմ այս՝ հազարավոր փորձությունների միջով անցած ազգի աշխատունակությամբ ու աշխատասիրությամբ»,- ասել է Պիեր Ալեքսիս Դյուման։

Թիկնոցները վաճառքում կհայտնվեն 2015թ-ի ապրիլին, որոնց արժեքը կկազմի 330 եվրո։

Աղբյուրը՝ Style.news.am

 

 

Գրառումը կատարվել է Լուրեր բաժնում։ Էջանշեք այս հղումը.