
Հայերեն տառերն օգտագործվել են նաև որպես թվեր, որոնց միջոցով ստեղծվել են միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվելեն 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ: Հայերեն տառերով թվագրումը, սկսած 17-րդ դարից, շարունակվում է օգտագործվել միայն դեկորատիվ արվեստում և ճարտարապետության մեջ, հատկապես եկեղեցաշինության մեջ, որպես հայկական ինքնության նշան:
Աղբյուրը` Դիմատետր