Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերեն ենթագրերով

court_hammer datakan

Հայաստանի Հանրապետությունում

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

Մեծարգո պարոն դեսպան,

Հայկական մամուլից տեղեկացա, որ ս.թ. մարտի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում ֆրանկոֆոն ֆիլմերիցուցադրությունը տեղի է ունենում ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի, ՀայաստանիՀանրապետության օրենսդրության և Սահմանադրության ոտնահարմամբ:

Ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված այս փառատոնի նախաձեռնությունը պատկանում է Հայաստանում Ֆրանսիայի ևՌուսաստանում Կանադայի դեսպանություններին: Փառատոնի աջակիցներն են Ֆրանսիական ինստիտուտը, 24_DOC հեռուստաալիքը և Մոսկվա կինոթատրոնը:

2013թ. Ֆրանսիայի դեսպանությունը ֆրանկոֆոն մշակույթի օրերի շրջանակում կազմակերպել էր ֆիլմիցուցադրություն` կրկին առանց հայերեն ենթագրերի: Դեսպան Ռեյնոյին հղված իմ նամակից հետո դեսպանությանդիմատետրի (facebook) էջից հեռացվեց ֆիլմի ցուցադրության մասին հայտարարությունը: Նամակը հասանելի էայս կայքում` http://www.lezu.am/?p=1237:

Տարիներ շարունակ Հայաստանում, ի դեպ նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, պատրաստվել ենֆրանսերեն լեզվի հոյակապ մասնագետներ, որոնց կարելի էր վստահել այդ ֆիլմերի հայերեն թարգմանությունը:Ուստի անհասկանալի է, թե ինչու է Ֆրանսիայի դեսպանությունը համառորեն, տարիներ շարունակ արհամարհումՀայաստանի քաղաքացու ամենահիմնարար` լեզվի իրավունքը: Ակամա մտածում ես` չլինի՞ թե Ֆրանսիայիիշխանությունները ոչպաշտոնապես Հայաստանը Ռուսաստանի մաս են համարում են ու իրենց այսհակաօրինական քայլով ցանկանում են ամրապնդել այդ իրավիճակը։

Պարոն դեսպան,

Տեղյակ եմ, որ դուք հայերեն եք սովորում: Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ հետևյալ միտքն եք հայտնել` «Սակայն ամենաշատն ինձ զարմացնում է հայերի հակազդելը, երբ փորձում եմ նրանց հետ հայերեն խոսել: Ինձհաճախ պատասխանում են օտար լեզվով, համոզված, որ ոչ մի օտարերկրացի ընդունակ չէ իրենց հասկանալ, երբիրենց լեզվով են խոսում»:

Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերենենթագրերով:

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի ֆիլմերի ցուցադրության ժամանակապահովվի հայերեն թարգմանությունը:

Ձեզ ի գիտություն հայտնեմ, որ 2016թ. աշնանը Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը կազմակերպել էրֆիլմերի փառատոն, որի ընթացքում բոլոր ֆիլմերը ցուցադրվում էին հայերեն ենթագրերով: Սա այն դեպքում, երբՀայաստանում իսպաներենի մասնագետներն անհամեմատ ավելի քիչ են, քան ֆրանսերենին փայլունտիրապետողները։

Նամակի մեկական օրինակ ուղարկում եմ ՀՀ արտգործնախարարին, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը ևԼեզվի ժողովրդական տեսչություն քաղաքացիական նախաձեռնությանը:

Ա. Մամիկոնյան

ՀՀ քաղաքացի

Մարտի 19, 2017թ.

Գրառումը կատարվել է Գերատեսչություններ և կազմակերպություններ, Գովազդ, Գործարարություն, ԼԺՏ-ի նյութերը, Լուրեր, Խախտումներ, Օրենսդրություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.