
Կիևի հայերենի դասընթացների ուսանողները ջերմորեն շնորհավորում են իրենց համակուրսեցիներ Անատոլի Աղասյանին և Ռուզաննա Համբարձումյանին, նրանց լավագույն և ամենացանկալի օրվա՝ ամուսնության առթիվ։
Ռուզաննան և Անատոլին ծանոթացել էին հայերենի դասընթացներում` հինգ տարի առաջ, և այն սերն ու հետաքրքրությունը, որ ունեին հայերենի նկատմամբ, դարձավ նրանց Մեծ սիրո հիմնաղբյուրը։
Տարիների ընթացքում փխրուն, նուրբ և զգայուն հարաբերությունները վերածվեցին այն զգացմունքին, որն անհնարին էր դարձնում սիրելիի անգամ մեկ օրվա բացակայությունը։
Թե´ Ռուզաննան, և թե´ Անատոլին երախտագիտությամբ են հիշում այն տարիները, երբ գալիս էին հայերենի դասընթացներին, նրանց հիշողություններն ինձ նույնպես ջերմացնում են իրենց անմիջականությամբ և անկեղծությամբ։ Եվ ակամայից սկսում եմ խորհել, որն է ավելի կարևոր արդյունքն իմ աշխատանքում ՝ Սփյուռքում հայերենի իմացությունը, թե հայ ընտանիքի ստեղծումը․․․ Միանշանակ՝ հայերեն իմացող հայ ընտանիքը։
Նորաստեղծ հայկական ընտանիքին ցանկանում ենք հաջողությունների տեղատարափ, անսահման սեր և երջանկություն։ Եվ ինչպես որ նրանք խոստացան, սպասում եմ ապագա բալիկներին կիրակնօրյա դպրոցում։
Ռուզաննա Մարտիրոսյան
Աղբյուրը` hayernaysor.am