Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Լեզուն աղճատել սկսեցին նախևառաջ սորոսական լրագրողները, հատկապես պետրոս ղազարյանը, որին այսօր շատերս ենք համարում ծախու և դավաճան:

Սորոսական լրագրողները, ակտիվիստները երկրում և ֆեյսբուքում ձևավորեցին մի մտայնություն, թե անկեղծ, պարզ ու բնական մարդը չի խոսում հայոց լեզվի գրական տարբերակով, թե գրական հայերենը կեղծավոր, երեսպաշտ, խաբեբա մարդկանց լեզուն է, այն մարդկանց, որոնք իրենց դատարկությունը քողարկում են սնամեջ, փքուն, ճոռոմ լեզվի հետևում. ավելին՝ «պարզվեց», որ բարձրակարգ մասնագետը նույնպես չպետք է խոսի գրական լեզվով, եթե խոսում է «ժողովրդական լեզվով», ուրեմն հասել է մասնագիտական անմատչելի բարձունքների ու կատարյալ իմաստնության:

Քայքայիչներն շատ լավ գիտեն, որ լեզուն սոսկ ձև չէ, այլ նաև բովանդակություն. դրա համար էլ եզրակացրել են՝ երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է «ջրիկացնել»՝ անլրջացնել, աղավաղել լեզուն. իրենք շատ լավ տեղյակ են այն հոգեբանական գիտափորձերից, որոնք վկայում են, որ իսկապես գոյություն ունի լեզվամտածողություն, որ նույն լուսանկարի բովանդակությունը նույն մարդը տարբեր լեզուներով բնութագրելիս տարբեր նախապատմություններ, տարբեր բնավորություններ է տեսնում, տարբեր զարգացումներ ենթադրում: Նույն փորձը կարող եք անել ինքներդ ձեզ վրա՝ մի բանի մասին գրել նախ հայերեն, ապա և՝ ռուսերեն. կամ մի բանը կարդալ ռուսերեն, ապա հայերեն. և կզգաք ձեր ըմբռնումների տարբերությունները:

Հոգեբան Ա. Նալչաջյանը ենթադրում է, որ տարբեր բարբառներով խոսող անձինք, գրական և ժողովրդական լեզվով խոսող անձինք, պայմանականորն ասած, ապրում են տաբեր աշխարհներում: Սապֆիր-Ուորֆի տեսությունն իրավացիորեն ասում է, որ մարդ անվերջ բազմազան աշխարհը մասնատում է ու «մարսում» է իր լեզվական նախատրամադրվածությամբ, բայց այդ տեսությունը ծայրահեղացնում է «լեզվական աշխարհների» տարբերությունը, մինդեռ փաստ է, որ մի լեզվից այլ լեզու թարգմանություն հնարավոր է և որ տարբեր լեզուներով խոսող մարդիկ, այնուամենայնիվ, մինչև որոշակի աստիճան, կարողանում են իրար հասկանալ՝ դեմքի արտահայտությամբ ու ժեստերով: Սապֆիր-Ուրոֆի տեսությունը ազգային հոգեբանության ու ազգային աշխարհընկալման տարբերությունները տեսնում է գերազանցապես լեզուների քերականության մեջ, մինչդեռ երևի ավելի ճիշտ կլիներ տարբերությունները հնչերանգների՝ շեշտադրությունների մեջ տեսնելը:

Ազգն ունի իր ոգին, և դա իր լեզուն է: Միք. Նալբանդյան

Լեզուն բառերի կույտ չէ, այլ հոգեբանություն: Պ. Սևակ

Լիարժեք կյանքով ապրելու համար մայրենին պետք է իմանալ լավապես, խորապես, կատարելապես: Ստ. Զորյան

Ավելի հին ժամանակներում էլ՝ և՛ մեր մատենագիրները, և՛ օտար մտածողները, զգացել են լեզուների տարբերությունից բխող ընկալումների, մեկնաբանությունների տարբերությունը:

Հեղինակ՝ Արմեն Քեշիշյան

Աղբյուրը՝ Արմեն Քեշիշյանի դիմատետրի էջը

Գրառումը կատարվել է Լուրեր բաժնում։ Էջանշեք այս հղումը.