Windows Vista Լեզվական միջերեսի փաթեթ

Համառոտ նկարագիր
Ուշադրությո՜ւն։ Ե՛ւ Vista SP1-ը, ե՛ւ Տառատեսակների փաթեթը պիտի տեղադրվեն Vista LIP փաթեթից առաջ։ Տառատեսակների փաթեթը պարունակում է տառատեսակները արդիացնող կարեւոր տեղեկույթ, որն անհրաժեշտ է ձեր լեզվի ճիշտ արտապատկերման համար։ Տեղադրելու համար SP1-ը կտտացրեք ստորեւ «Տեղադրել SP1-ը»։ Տեղադրելու համար Տառատեսակների փաթեթը կտտացրեք ստորեւ «Տեղադրել Տառատեսակների փաթեթը»։

Ընդհանուր ակնարկ

Տեղադրել SP1

Տեղադրել Տառատեսակների փաթեթը

Windows Vista Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) Windows Vista-ին տրամադրում է Windows-ում ամենից շատ օգտագործվող մասերի մասնակի թարգմանության վարկած: LIP-ի տեղադրումից հետո, օգտվողի միջերեսի մոգերում, երկխոսության տուփերում, ցանկերում, Օգնություն եւ աջակցում նյութերում եւ այլ միույթներում գրվածքները կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows Vista-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե գնել եք Windows Vista-ի իսպանական վարկած եւ տեղադրել եք կատալաներեն LIP, որոշ գրվածքներ կմնան իսպաներեն: Կարող եք տեղադրել մեկից ավել LIP-եր, այնպես որ, համակարգչի ամեն օգտվող կարող է իր միջերեսը տեսնել իր ընտրած լեզվով:

http://www.microsoft.com

Գրառումը կատարվել է Էլեկտրոնային ծրագրեր բաժնում։ Էջանշեք այս հղումը.