Դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Մայր Աթոռի շնորհավորական հաղորդագրությունների վերաբերյալ

11 ապրիլի, 2011թ.

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,

Վերջին տարիներին, եկեղեցական կարևոր տոների առթիվ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը բջջային հեռախոսներին ուղարկում է տոնական խորհրդով հաղորդագրություններ: Ողջունելով Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, Ձերդ Սրբության ուշադրությանն ենք հանձնում այն իրողությունը, որ նոր սերնդի հեռախոսները, որոնցից օգտվում են տասնյակ հազարավոր հայորդիներ, հնարավորություն են ընձեռում կարդալ նաև հայատառ հաղորդագրություններ: Ուստի՝ խոնարհաբար դիմում ենք Ձերդ Սրբությանը, որ այսուհետ Մայր Աթոռի հաղորդագրությունները, լատինատառին զուգահեռ, լինեն նաև մեսրոպատառ:

Որդիական սիրով`
Լեզվի ժողովրդական տեսչության մի խումբ զորակիցներ
Երևան

Գրառումը կատարվել է Էլեկտրոնային ծրագրեր, Հատուկ, Տառատեսակներ բաժնում։ Էջանշեք այս հղումը.