Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։ Շարունակությունը


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Հայոց լեզուի իսկական պաշտպաններ, ոտքի’

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿԸ ՊՂԾԵՆ … ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆՄԷՋ

Այսօր, 23 Սեպտեմբեր 2015-ի կէսօրին երբ կ’ուղղուէի Հայաստանի Ազգային Գրադարան` օգտուելու հոն պահուող հայկական պարբերական մամուլէն, ականատեսն եղայ այնպիսի պղծութեան, որուն նմանը անհնար էր երեւակայելն անգամ: Գրադարանի թէ’ Տէրեան փողոցի եւ թէ’ նրբանցքի (հիմնական) մուտքի ապակիներուն փակցուած էին հայազգի (ամէն հայազգի ՀԱՅ չէ) մէկու մը`25 Սեպտեմբերին Հ. Ա. Գ.ի նախատեսուած մէկ ձեռնարկին գունաւոր յայտարարութիւնը, ուր ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԸ ԲԱՑԱԿԱՅԻ ՀԱՅԵՐԷՆԸ: Այս անամօթութիւնը տեսնելս եւ հաւասարակշռութիւնս կորսնցնելը մէկ եղան: Ձայնս բարձրացնելով, Հ. Ա. Գ.ի փոխ-տնօրէն, պատահաբար դէմս ելած եւ մինչեւ այս պահը զայն շատ յարգած Պր. Ռաֆիկ Ղազարեանին ամօթանք տուի ու պահանջեցի անյապաղ հայերէնը աւելցնել կամ այդ օտարալեզու յայտարարութիւն-ծանուցումը վերցնել: Պր. Ղազարեանը ապուշի տեղ դնելով զիս, փորձեց արդարանալ, թէ յայտարարութիւնը տպուած է արտասահմանի մէջ: Այս տրամաբանութեամբ, եթէ թրքերէն յայտարարութիւն ալ բերեն, Հ. Ա. Գ.ի ղեկավարութիւնը սիրայօժա~ր կերպով զայն պիտի տեղադրէ` բացառելով հայերէնն անգամ: Եթէ սա ցեղասպանոթւթիւն չէ, հապա ի՟նչ է…

Շարունակությունը

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը

Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Արցախի 1224 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը եւայլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 3-ը:

Մանրամասների համար այցելեք ՝ www.meghu.am կայքէջը:

«Հերմես»-ը ներկայացրել է հայկական տառերով թիկնոց՝ Lettres d’Erévan

Երեկ՝ սեպտեմբերի1-ին, SFPA բարեգործական կազմակերպության ստեղծման 25-րդ տարեդարձի առթիվ Hermes նորաձեւության տան տնօրեն Պիեր Ալեքսիս Դյուման Pétrossian ռեստորանում ներկայացրել է նոր Carré (քառակուսի) թիկնոցները՝ Lettres d’Erevan (Երեւանի տառերը)։

Շարունակությունը

Լավ է համր, քան թրքախոս լինել…

Լավ է համր, քան թրքախոս լինել...

Աղբյուրը՝ Հայտնի մարդկանց մտքերը | Facebook

Индонезия обвинила Бруней в краже тысяч слов

Индонезия обвинила Бруней в краже культурных ценностей на основании того, что брунейцы якобы попытались скрыть факт заимствования тысяч слов из индонезийского языка.

Как утверждают в министерстве культуры Индонезии, правительство Брунея включило в словарь 62 тысячи слов индонезийского происхождения, но упоминаний о том, откуда слова заимствованы, там нет.

Ведомство потребовало от властей Брунея отложить публикацию словаря, пока в него не будут внесены изменения.

Շարունակությունը

Փոխնախարարի խոսքն ու գործը չեն համընկնում

«Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է միավորել սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենների, ուսուցիչների՝ միասին քննարկելու Հայաստան-սփյուռք համագործակցության խնդիրները կրթության ոլորտում, Հայաստանում ընթացող բարեփոխումները, Սփյուռքի հայկական դպրոցների, հայեցի կրթության և դաստիարակության խնդիրները»:

Սա մեջբերում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի` այսօր մեկնարկած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի ելույթից:

Ես չհավատացի տիկին Հարությունյանի «անկեղծությանը». հիշեցի վերջերս Հայաստանի ամերիկյան համալսարանում նրա անգլերեն ելույթը` արհամարհելով ՀՀ Լեզվի մասին օրենքն առ այն, որ Հայաստանի պետական պաշտոնական լեզուն հայերենն է:

Իսկ դուք հավատո՞ւմ եք մի փոխնախարարի, ով սփյուռքին կոչ է անում պահպանել հայեցին, իսկ ինքը` նախընտրում օտարի լեզուն:

 

Արեգ Մամիկոնյան

Այսքան ազատ Ա. Մեր լեզվի ամեն մասնիկում ազատության ոգի կա. Գևորգ Գիլանց

Իմ սիրելի ընթերցող, ինչ մեղքս թաքցնեմ, երեկվանից զբաղված եմ այս նյութի նախաբանը գրելով ու ջնջելով։ Թեման մեր լեզվի այսօրվա վիճակն է՝ թերևս մեր ամենագլխավոր խնդիրը, բայց արի ու տես, որ քարկապ ընկա ու չկարողացա անգամ երկու տող գրել։ Մի կողմից էլ մտածում եմ, ախր ես ո՞վ եմ, որ ձեզ պիտի ասեմ, թե ինչ լեզու է Աստված դրել մեր բերանում և մի հատ էլ խորհուրդ տամ, թե ոնց վարվեք Աստվածային այդ լեզվի ու գրի հետ։ Գրողը գրել, գնացել է. ամենավերջինը Հրանտ Մաթևոսյանն էր, ով, ցավոք սրտի, բոլորովին էլ ոչ ինձ տված հարցազրույցում, ասում է.«Ի վերջո, լեզվական տարբեր մարզերի միությունն է ամբողջական լեզուն՝ վարչական, բանակի, գործարանային, փողոցային, տարբեր ժարգոններ: Ռազմական արդյունաբերություն չունես՝ ուրեմն չունես այդ մարզի բառամթերքը, գրասենյակներդ աշխատում են այլ լեզուներով՝ ուրեմն աղքատանում է ամբողջ լեզուդ: Այլ չափումներում է ապրում այսօր հայոց լեզուն, մտավորականությունը և ժողովուրդը: Լեզվով ապրում, լեզուն հարստացնում, այն գործառնության մեջ է դնում ազգի մի չնչին մասը: Մնացածը այլ գործի են և, փաստորեն, հայերենի որդիները չեն»։ Հիմա, որ կրկին կարդում եմ իմ ու գրող, թարգմանիչ Գևորգ Գիլանցի զրույցը, զգում եմ, որ այնտեղ Մաթևոսյանը կար, մի քիչ մեզնով արված, ուրիշ, բայց ինքն է։ Միգուցե այն պատճառով, որ Գիլանցն առաջարկեց գրավոր զրուցել, իսկ գրի հետ միշտ ձեռքով կանչում ես Նրանց։ Այնպես որ, ներող եղիր, իմ եղբայր Գիլանց, որ քո գիրն էլ իմի հետ այստեղից ջնջելով գնացի ու կանչվածը դարձյալ Նա էր.«Երեկ էր դա, չէ՞, դիմադրություն եղավ, ինքնագիտակցությունը խոսեց. ես պետք է ունենամ իմ ազգային կրոնը: Այդպես էլ այսօր է: Բացվելու է ինքնատարբերակման ուղին՝ իմ տառը քո տառից տգեղ չի լինելու, իմ բանաստեղծությունը քոնից լավն է լինելու: Վիճակն այս է, ուղին այս է: Մեր ժամանակներում ետ մնալով, մեր ժամանակներ շուտ մտած ազգերին ուսուցիչ անելով, այդուհանդերձ, նրանց «դավաճանելու» ենք: Մենք նրանց երթի մեջ չենք: «Կդավաճանենք», ինչպես միշտ ենք արել, միշտ չենք ձուլվի: Վերադարձ է լինելու ինքներս մեզ:»
Շարունակությունը

Gmail-ը արդեն ունի հայերեն ինտերֆեյս

Gmail-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ավելացվել են ևս 13 լեզվով ինտերֆեյսներ, որոնց թվում է հայերենը։ Ավելացված լեզուների թվում են նաև վրացերենը ու ադրբեջաներենը։

http://gmailblog.blogspot.com/2014/07/thirteen-new-languages-for-gmail_7.html

ԿԳՆ-ն ընդունում է, որ «Լեզվի մասին» օրենքը խախտվում է

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակավ ընդունում է, որ Հայաստանում «Լեզվի մասին» օրենքը բազմիցս խախտվել է, սակայն պնդում է, թե նախարարությունը այդ հարցում որևէ գործառույթ չունի:

«Ազատության» հարցին, թե մտահոգություն հնչեցնելուց զատ, Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի օրենքը հատկապես ռուսերենով անցկացվող միջոցառումների ժամանակ շարունակաբար չխախտվի, նախարարն արձագանգքեց. — «Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս փաստերը գոյություն ունեն: Բայց այդ փաստերը գոյություն ունեն ոչ միայն ռուսաց լեզվի հետ կապված: Բազմաթիվ կոնֆերանսներ և սեմինարներ են լինում, որտեղ մասնակցում են պետական պաշտոնյաները, որտեղ անգլերենով նույնպես չի ապահովվում զուգահեռ թարգմանությունը: Ռուսերենը այս պարագայում գուցե ավելի ցայտուն է երևում, որովհետև պաշտոնյաների մեծ մասը ռուսերեն գիտի, Իսկ անգլերենը տվյալ պարագայում գուցե մնում է ստվերում հենց այդ պատճառով: Բայց ձեզ ասեմ, որ Հայաստանում անգլերենով կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենից պակաս չէ»:

Շարունակությունը

Աշոտյան. «Մուննաթների ցուցակ կա եւ հայաստանյան կողմի մոտ»

«Լեզվական օրենսդրության փոփոխության կարիք մենք չունենք: Հայաստանում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցի մակարդակում, եւ գործող օրենքի համաձայն, հնարավորություն կա ունենալ 4 անգլիալեզու կամ ֆրանսալեզու, կամ ռուսալեզու դպրոց Հայաստանի Հանրապետությունում, ռուս գործընկերները այդ քվոտայից չեն օգտվել, ի տարբերություն միջազգային գործընկերների»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին` թե ինչպե՞ս է վերաբերում երեկ «Россия сегодня» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, թե ռուսաց լեզուն Հայաստանում կորցրել է իր դերը, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա, եւ Հայաստանի անվտանգությունը կտուժի, ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Շարունակությունը