Հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի»

Գուցե համադրական սկզբունքի փայլուն իրականացու՞մն էր, որ հիմք տվեց ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիին ասելու, թե՝ «Վարուժանը կպատկանի այնքան արևմուտքին, որքան Հայաստանին… Նրա տեղը համաշխարհային գրականության մեջ թերևս հեռու չէ այն բարձունքից, որ գրավում է Էմիլ Վերհարնը»:

Լայնախոհության և ազգային սահմանափակության հակադիր դիրքերից ելնող այս կոնտեքստում  առավել ևս համոզիչ ու ազնիվ է հնչում Վարուժանի մտահոգությունը օտարամոլությամբ տառապող հայրենակիցների հանդեպ: Նա սովորեցնում էր, որ հայոց լեզուն և հայոց այբուբենն են մեր միակ ու անվրեպ զենքերը ուծացման դեմ, որ եթե ֆրանսերենի թեկուզ «անխոհեմ չափերով» տարածումը «Ռուսիո մը կամ ուրիշ հզոր պետության մը համար նվազ աղետաբեր կրնա ըլլալ, բայց մեզի համար, որ զանազան սպառնալիքներու տակ ինկած փոքր ազգ մըն ենք», հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի», հայոց լեզուն է, որ ընդունակ է «իրար միացնելու անհատները՝ իբրև ժողովուրդ, ժողովուրդն՝ իբրև ազգ, Ազգը՝ իբրև հայկականություն»: Շարունակությունը


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում գրում են հայերեն թելադրություն

ԳՐԱԴԱՐԱՆ ՄԸՆ ԱԼ ԿԸ ՓԱԿՈՒԻ

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԳԻՐՔԵՐ, ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՐԻ

Հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի»

Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ

Երբ օտարերկրացիները հայերեն են սովորում. Հարցազրույց մասնագետի հետ

Շնորհավոր Ամանոր

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԳՈՎԱՍԱՆՈՒԹԻՒՆ ԳՐՈՅՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ

Ռուսաստանի «լեզվական քաղաքականության» հայկական հեռանկարները

ՈՎ ԱՐԹՈՒՆ Է` ԹՈՂ ԱՐՁԱԳԱՆՔԻ

Մեր միակ մարտարվեստը հայոց լեզուն է

Third-Generation Armenian-American Uses Song to Help Teach Armenian

Երբ տնտեսությունը զարգացնելուն խանգարում է հայերենը

Լեզվի լեգիտիմության աղբյուրները

Հայաստան անունը հին հայկական աղբյուրներում

Հայոց լեզվի մասնագետը պատասխանել է Հրանտ Բագրատյանին

Google Voice Search is available in Armenian

Գրական հերոսին նվիրված առաջին հայերեն կայքը

Հայերեն իմացող հայ ընտանիքը

Ի Խնդիր Արեւմտահայերէնի Պահպանման…

“Армянин должен думать, мыслить на армянском… Если это не так, значит что-то в нас меняется…”

Cambridge University Professor conducts research on Salmast dialect

Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

«Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյանը նախազգուշացնում է

German professors declare war on English

A group of German university professors, angered by the U.S.-British war against Iraq, have launched a campaign to replace many popular English-language words used in Germany with French terms. Saying they are appalled by the way the United States and Britain defied the will of the United Nations and attacked Iraq, the four professors declared war on borrowed English terms in German such as “okay”, “T-shirt” and “party”. They have devised French-language alternatives: “d’accord”, “tricot” and “fete”.

Շարունակությունը

Վիկտոր Համբարձումյանի կտակից

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տի­րա­պե­տել հա­յոց
լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի
հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գա­ղա­փար­նե­րի մեջ
ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հա­յոց լեզվին:
Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց
լեզվին տիրապետելը:
29. 08․ 1994 թ․