xechoyan pic

Լեզուն` օտարի նկատմամբ սերը թուլացնելու համազգային արժեք

Հատված Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպից

«Թագավո՛ր, այս հանդիպումը օր օրի փափագելի էր դառնում, վաղուց էի սպասում այս հանդիպմանը: Իրարամերժ մտքերն արդեն հանգիստ չեն տալիս»: «Թոթափիր խռովահուզությունդ, եպիսկոպո՛ս, շուտով ժամանակը գալու է, որ դու առաջնորդես մեզ, պատրաստ եղիր և պատրաստիր ժողովրդին»: Չունակը ասել է. «Թող Աստծու կամքը լինի, թագավո՛ր: Մենք կարծում ենք, որ երկրի միաբանության համար գործադրվող սրի ուժը թուլանում է, սրի ջանքերը անիմաստ են դառնում, արքա՛: Միաբանության այլ ճանապարհ պիտի որոնել: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը ժամանակի մեջ երկրի համար փոփոխություններ են տեսնում: Դու աչալուրջ պիտի լինես, թագավո՛ր»: Շարունակությունը


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագծին նույն տեսչության արձագանքը

Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերեն ենթագրերով

НАСКОЛЬКО УДАЧЕН АРМЯНСКИЙ ЯЗЫК В УЧЕБНИКАХ?

Լեզուն պետք է սիրել ու վստահել նրան, այլ ոչ թե խանդոտ ամուսնու կեցվածքով հսկողություն սահմանել. Հովիկ Չարխչյան

Եթէ այսպէս շարունակուի, 2-3 տարուան մէջ մի քանի ամենօրեայ հայկական դարոց եւս պիտի փակուի.Յովսէփ Նալպանտեան

Գիտնականներ. երեխաները վերհիշում են իրենց ծննդյան լեզուն

Ի ԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՆ, Ի ՄԱՍՆԱՒՈՐԻ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Մելգոնեան Վարժարանի վերաբացումով մենք փրկած պիտի ըլլայինք սուրիահայ մատղաշ սերունդը. Վարդգէս Գուրուեան

Օտարալեզու Երևան. կապիտալիզմը խոսում է անգլերեն

Բաց նամակ Հ. Բ. Ը. Մ.ի նախագահ Պր. Պերճ Սեդրակեանին

Հայկական կայքերը՝ հայատառ. «Վաղվա Հայաստան»

ԿԳ նախարարը պետք է հրաժարական տա. թող ՀՅԴ-ում ռուսերենը հայտարարի 1-ին լեզու

Բաց նամակ ՀՀ վարչապետին Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորելու պահանջով

Ինչպես է բարոյականությունը փոխվում օտար լեզվում

Հայերենը մասնագիտական առարկա Պեկինի օտար լեզուների համալսարանում

ԷԼԵ ՄԵՆ ՏԱՌ` հայոց այբուբենը ուսուցանելու խաղ

ԱրմՔանոն` քանոն հայկական տառ-թվերով

Երևանի քաղաքապետն անթույլատրելի է համարել գովազդային վահանակներին օտարալեզու մեծ գրությունների առկայությունը

«Գրանշան 2016» տառատեսակների միջազգային մրցույթի հայաստանյան մրցանակակիրները պարգևատրվել են

Only Armenian school in Moscow on the brink of closure

Единственную армянскую школу в Москве могут закрыть

Մոսկվայի միակ հայկական դպրոցը փակվելու եզրին է

Լեզվական խախտումներ Արշակունյաց պողոտայում

Լատվիայում կամավորները պատրաստ են անվարձահատույց ստուգայցեր կատարել հանուն «լեզվի պաշտպանության»

Հայաճանաչությունը Ֆրանսիայում մահանում է ձեր իսկ սեփական կամքով

«ԵԹԵ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՎԻՆ, ԱՅՆ ԿԴԱՌՆԱ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ ԵՎ ՈՒԺԵՂ»

haykakangirq

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ, ով մեկ ժամ «ուղիղ հեռախոսակապ» ձեւաչափով պատասխանեց թերթի ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով մի շարք հուզող հարցերի պատասխաններ:

Շարունակությունը

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ

meeting_28.12.10

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից.

Դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին և կազմակերպություններին

Անցած շաբաթ երկու պատասխանատու արտասահմանյան գործիչներ թույլ են տվել հօգուտ օտարալեզու դպրոցների ՀՀ-ում ընդլայնմանն ուղղված արտահայտություններ: Առաջինը «Ռոսիա սեգոդնյա»  գործակալության տնօրեն Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունն է, որ ռուսական դպրոցների սակավությունը խոչընդոտ է Ռուսաստանի համար կատարելու Հայաստանը պաշտպանելու իր դաշնակցային պարտականությունը:  Երկրորդը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենոյի ֆրանսալեզու դպրոցի այցելության ժամանակ արված դիտողությունը, որ «մեր խնդիրը պետք է լինի պահպանել այդ [աշակերտների թվի] աճը»:
Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ օտարալեզու դպրոցները, բացի խտրականություն սերմանելուց, օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն: Սրանով իսկ այս հայտարությունները ոչ այլ ինչ են, քան այլ լեզվական կայսերապաշտության արտահայտություններ եւ մեծապես վնասում են Հայաստանի եւ այդ երկրների հետ գոյություն ունեցող հարաբերություններին:

Լեզվական սխալներ

Alph_tree
ՉՆԱՅԱԾ եւ ԹԵՊԵՏ (ԹԵՊԵՏԵՎ, ԹԵԵՎ)։ Այժմ արդեն սովորական է դարձել չնայած բառի գործածությունը թեպետ-ի փոխարեն։ Սակայն առավել հայեցի լեզու գործածելուն հետամուտ անձանց խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ չնայած բառն իրականում շաղկապ չէ, ինչպես թեպետ-ը կամ թեեւ-ը. այն նայել բայի հարակատար դերբայի ժխտական ձեւն է։ Իսկ սա հուշում է, որ այս երկու բառերը չեն կարող գործածվել միեւնույն կերպ։

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին 44 500 աշակերտ է գրանցվել

ayb-dproc-meghu

Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի մասնակցությանը գրանցվել է Հայաստանի եւ Արցախի 961 դպրոցների 3-12-րդ դասարանների ավելի քան 44 500 աշակերտ:

Կրթության եւ գիտության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը «Այբ» կրթական հիմնադրամի ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ գրանցված մասնակիցների թիվը գերազանցել է իրենց սպասելիքները:

Շարունակությունը

Մեսրոպատառ «.հայ» դոմենը կգօրծի դեկտեմբերից

operating-system-logos

««.հայ» ինտերնետային նոր դոմենի գրանցումը միգուցե լինի Հայաստանը և սփյուռքը միավորող, մշակույթի զարգացմանը խթանող մի գործիք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահի տեղակալ Գրիգոր Սաղյանը:

Նա տեղեկացրեց, որ մեսրոպատառ դոմենը կգործի արդեն դեկտեմբերից և կանցնի 3-6-ամսյա փորձաշրջան։

Շարունակությունը

ԼԺՏ-ի հասցեով ստացվել է Լեզվի պետական տեսչությանն ուղղված հետևյալ գրությունը, որը ներկայացնում ենք ստորև

Հարգելի պարոն Երիցյան,
Ձեզ եմ ներկայացնում հաղորդում <Օրանժ Արմենիա> փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համար՝ 264.120.08427, գրանցման ամսաթիվ՝ 15.10.2008թ., ՀՎՀՀ՝ 00098599) կողմից ՙ<Գովազդի մասին> և <Լեզվի մասին> ՀՀ օրենքների՝ ՀՀ պաշտոնական լեզվով գովազդը և մատուցվող ծառայությունների առաջարկը չիրականացնելու մասին: Մասնավորապես, ընկերության www.orangearmenia.am պաշտոնական կայքում առաջարկվող ծառայությունների փաթեթների մի մասը շարադրված է կիսագրագետ հայերենով, իսկ մյուս մասը՝ օտար լեզվով: Եվ եթե “Orange” բառը կարող է անգլերեն օգտագործվել, քանի որ այն ապրանքայի տարբերակման նշանն է, ապա <premier>, <care>, <merci> բառերն անգլերենով չեն կարող օգտագործվել ո՛չ ծառայությունները բնորոշելիս, ո՛չ էլ դրանք գովազդելիս:

Շարունակությունը

Լեզվական խախտումներ համացանցում

lezu-otaralezu
ԼԺՏ-ի հասցեով ստացվել է Լեզվի պետական տեսչությանն ուղղված հետևյալ գրությունը, որը ներկայացնում ենք ստորև:
From: hajoc lezvi pahpanutiun <hajoclezu@mail.ru>
Date: 2014-10-11 15:38 GMT+04:00
Subject: լեզվի և գովազդի մասին ՀՀ օրենքների պահանջների խախտման մասին տեղեկատվություն
To: lezvakan@gmail.com

Հարգելի Լեզվի պետական տեսչություն,
սույնով հայտնում եմ, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության տարածքում և պարտավոր է հարգել ու պահպանել ՀՀ գործող օրենսդրության պահանջները, իր http://www.dilijanschool.org/ պաշտոնական կայքում որևէ հայերեն տեղեկատվություն չի տրամադրում, իսկ և գոզադային և տեղեկատվական նպատակներով տրվող որևէ տվյալ համարժեք հայերեն թարգմանությամբ ապահովված չէ: Ընդ որում՝ բացի անգլերենից՝ որևէ այլ լեզվով թարգմանություն նույնպես ապահովված չէ, ինչը հանդիսանում է լեզվի հետ կապված խտրականություն, ինչը Սահմանադրորեն արգելված է: Խնդրում եմ պատասխանատվության ենթարկել տվյալ կազմակերպությանը:
Հարգանքներով՝
<Հայոց լեզվի պահպանության նախաձեռնության> ակտիվիստներ

iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար

iphone-ipad1

Այսուհետ Apple ընկերության շարժական սարքեր օգտագործողները հնարավորություն ունեն ինտերնետային տիրույթում հայատառ գրառումներ անել կամ հաղորդագրություններ ուղարկել: Tert.am-ի հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ նախարարության կողմից շատ է կարևորվում հայալեզու էլեկտրոնային կրթական բովանդակության հնարավորությունների ընդլայնումը, ինչն առհասարակ ԿԳՆ-ի գերակայություններից մեկն է:

Շարունակությունը

Հայոց լեզուի իսկական պաշտպաններ, ոտքի’

Իկոնի լատինատառ գովազդը

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԿԸ ՊՂԾԵՆ … ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆՄԷՋ

Այսօր, 23 Սեպտեմբեր 2015-ի կէսօրին երբ կ’ուղղուէի Հայաստանի Ազգային Գրադարան` օգտուելու հոն պահուող հայկական պարբերական մամուլէն, ականատեսն եղայ այնպիսի պղծութեան, որուն նմանը անհնար էր երեւակայելն անգամ: Գրադարանի թէ’ Տէրեան փողոցի եւ թէ’ նրբանցքի (հիմնական) մուտքի ապակիներուն փակցուած էին հայազգի (ամէն հայազգի ՀԱՅ չէ) մէկու մը`25 Սեպտեմբերին Հ. Ա. Գ.ի նախատեսուած մէկ ձեռնարկին գունաւոր յայտարարութիւնը, ուր ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԸ ԲԱՑԱԿԱՅԻ ՀԱՅԵՐԷՆԸ: Այս անամօթութիւնը տեսնելս եւ հաւասարակշռութիւնս կորսնցնելը մէկ եղան: Ձայնս բարձրացնելով, Հ. Ա. Գ.ի փոխ-տնօրէն, պատահաբար դէմս ելած եւ մինչեւ այս պահը զայն շատ յարգած Պր. Ռաֆիկ Ղազարեանին ամօթանք տուի ու պահանջեցի անյապաղ հայերէնը աւելցնել կամ այդ օտարալեզու յայտարարութիւն-ծանուցումը վերցնել: Պր. Ղազարեանը ապուշի տեղ դնելով զիս, փորձեց արդարանալ, թէ յայտարարութիւնը տպուած է արտասահմանի մէջ: Այս տրամաբանութեամբ, եթէ թրքերէն յայտարարութիւն ալ բերեն, Հ. Ա. Գ.ի ղեկավարութիւնը սիրայօժա~ր կերպով զայն պիտի տեղադրէ` բացառելով հայերէնն անգամ: Եթէ սա ցեղասպանոթւթիւն չէ, հապա ի՟նչ է…

Շարունակությունը

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը

ayb-dproc-meghu

Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները:

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Արցախի 1224 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը եւայլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 3-ը:

Մանրամասների համար այցելեք ՝ www.meghu.am կայքէջը: