Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները, (գործածական բառացանկ) III

Ներքոբերյալ բառամթերքը ժողովել (երբեմն վերստեղծել-վերակազմել եմ) վերջին տասը տարիներին` տարբեր խմբագրություններում աշխատելու ընթացքում: Բառացանկը ներառում է թե քաղաքական ու տնտեսագիտական, թե մշակութային ու բուսաբանական, թե կենցաղային եզրույթներ:  Մեր մամուլում, հեռուստատեսությամբ, անգամ գեղարվեստական գրականության մեջ օտարաբանությունների անհարկի կիրառումը հասել է մի աստիճանի, որը հրամայաբար պահանջում է դրանցից պարզապես ձերբազատվել և թողնել, որպեսզի հայերենը զարգանա բնական հունով: Օտար բառերը մեր լեզվին ոչինչ չեն տալիս, ընդհակառակը՝ խլում են իմաստը մեկեն ընկալելու դյուրինությունը: Հաճախ օտար բառի դիմաց տրված են հայերեն մի քանի տարբերակներ, ինչի բացատրությունը պարզ է՝ մեր լեզուն հարուստ է նրբերանգներով, քարացած ու ձանձրալի չէ, սիրում է մտքի առավելագույն ստուգություն:

Բառացանկը տպագրելու միտք երբևէ չեմ ունեցել, քանի որ նպատակս եղել է լրագրողներին, թղթակիցներին ու վերլուծաբաններին օգնելը կամ խոստովանանք լինի` խմբագրական աշխատանքս փոքր ինչ թեթևացնելը: Այդ պատճառով չեմ նշել, թե երբ ինչ բառարանից կամ աղբյուրից եմ օգտվել: Հայցում եմ ընթերցողների ըմբռնումը՝ հուսալով, որ այս փոքրիկ բառարանով կկարճեմ  ոչստեղծագործական բավիղներում դեգերելու նրանց տառապանքը: 

 Հրաչուհի Փալանդուզյան

 

ԳՈՐԾԱԾԱԿԱՆ ԲԱՌԱՑԱՆԿ

Հայերենի այբուբենը

Ա   Զ   Ի  Հ  Յ  Պ  Տ  Ք

Բ   Է   Լ   Ձ  Ն  Ջ  Ր  Օ

Գ   Ը  Խ  Ղ  Շ  Ռ  Ց  Ֆ

Դ   Թ Ծ  Ճ  Ո  Ս  ՈՒ

Ե   Ժ  Կ  Մ  Չ  Վ  Փ

38 տառ, 36 հնչյուն

 

Ա

աբոնեմենտ-բաժանորդագիր

աբոնենտ-բաժանորդ, գործակալ, լրտես

աբորիգեն-բնիկ, անդրենածին

աբրեշում-մետաքս

աբսոլյուտիզմ-ինքնակալություն

աբստրակտ-վերացական

աբստրակցիա-վերացարկում

աբսուրդ-անհեթեթություն, անիմաստություն

ագենտ-գործակալ, լրտես

ագենտուրա-լրտեսական գործակալություն

ագիտացիա-քարոզ

ագնոստիցիզմ-անճանաչողություն, իրական աշխարհի ճանաչման հնարավորության ժխտում

ագրար-հողատեր« կալվածատեր

ագրեգատ-կայանք

ագրեսիա-նախահարձակում, նվաճում, զավթում

ագրեսիվ-հարձակողական

ագրեսոր-նախահարձակ

ագրոնոմ-գյուղատնտես

ագուգա-կավակոփ փողրակ, խողովակ

ադապտացիա-ընտելացում, վարժեցում, հարմարեցում

ադապտեր-ձայնահան, ձայնարկիչ, նվագարկիչ

ադաջո-դանդաղընթաց (երաժշտական)

ադեկվատ-համարժեք, նույնական, համապատասխան

ադենոմա-գեղձուռուցք

ադմինիստրատոր-կառավարիչ, կարգադրիչ

ադմինիստրացիա-վարչակազմ, գերատեսչություն, տնօրինություն

ադվակատ-փաստաբան

աերոստատ-օդապարիկ

աերոֆլոտ-օդանավատորմ, օդանավատորմիղ

ազարտ-մոլուցք

ազերի-ասիացի (երևի հետամնաց կամ բռի իմաստով)

  աթեիզմ-աստվածամերժություն, անաստվածություն

աժիոտաժ-իրարանցում, խուճապ

ալաբաստր-լսնակուճ, սպիտակ թափանցիկ գաջաքար

ալբատրոս-ջրխոթան՝ ծովային թռչուն

ալբոմ-պատկերագիրք, շքատետր

ալգոմետր-զգայաչափ, ցավաչափ

ալեգորիա-այլաբանություն 

ալեգրո-զվարթ, աշխույժ (երաժշտական)

ալելուիա-գովեք տիրոջը (եբրայերեն)

ալիբի-այլուրեքություն

ալմազ-ալմաստ

ալմա մատեր-ստնտու մայր (համալսարանին է վերաբերում)

ալմանախ-ծաղկաքաղ, ընտրանի

ալյանս-միավորում, դաշնավորություն, դաշինք

ալոե-հալվե (բույս)

ալպինիզմ-լեռնագնացություն, լեռնարշավ

ալպինիստ-լեռնագնաց

ալտերնատիվ-այլընտրանք, այլընտրանքորեն, երկընտրանք, երկընտրանքային

ալտրուիզմ-այլասիրություն, մարդասիրություն, եսամոլի հակառակը

ալքիմիա-ոսկեփոխում, տարրախուզություն

ալֆոնս-սիրուհու հաշվին ապրող

ակադեմիա-կաճառ

ակվամարին-ծովակն, ծովաբյուրեղ

ակտիվ-գործուն, աշխույժ, եռանդուն, գործունյա, ազդու, ներգործուն

ակտուալ-հրատապ, արդիական, օրախնդիր

ակրատ-նախաճաշ, նախընթրիք

ակրեդիտիվ-վարկագիր, հավատարմագիր, լիազորագիր

ակրոբատիկա-լարախաղացություն, մարմնամարզություն

ակուստիկա-լսելիություն

ակցենտ-առոգանություն, շեշտադրություն

ակցիա-միջոցառում, գործողություն, նախաձեռնություն, նաև՝ բաժնետոմս, արժեթուղթ, բաժնեթուղթ

ակումուլյատոր-ուժկուտակիչ, էլեկտրակուտակիչ

ամբիցիա-նկրտում, հավակնություն, պատվամոլություն, փառասիրություն

ամբիցիոզ-հավակնոտ

ամեն-ճիշտ, ճշմարիտ (եբրայերեն)

ամորֆ-անձև, տձև, անկերպարանք

ամնիստիա-համաներում

ամպլիտուդ-լայնույթ

ամպլուա-դերատեսակ

ամուլետ-հուռութ

ամֆիբիա-երկկենցաղ

անագրամա-գրաշրջություն

անալիզ-վերլուծություն, քննություն, տարրալուծում

անալիտիկ-վերլուծական

անալոգ-նմանակ, համազոր, նույնօրինակ

անալոգիա-համանմանություն, նմանօրինակություն

անախրոնիզմ-ժամանակավրեպություն

անատոմիա-կազմախոսություն

անանաս-արքայախնձոր

անարխիա-անիշխանություն

անգինա-բկաբորբ, նշաբորբ

անդանտե-դանդաղ (երաժշտական)

անդրոգինիա-երկսեռություն

անեկդոտ-խնդուկ

անեմիա-սակավարյունություն

անեսթեզիա-անզգայություն

անթոլոգիա-ծաղկաքաղ

անլեգալ-ընդհատակյա, գաղտնի, ապօրինի

անկետա-հարցաթերթիկ

անկլավ-միջատարածք, միջերկիր

անշլագ-լիքը դահլիճ, տոմսերի սպառվածություն

անոմալ-անկանոն, շեղված

անոմալիա-անկանոնություն, շեղում

անոնս-ազդ

անսամբլ-ճարտարապետական համակառույց, համախումբ, համույթ

անտենա-ալեհավաք, ալեցիր

անտիգեն-հակածին

անտիկ-հնաշխարհիկ

անտինացիոնալ-հակազգային, ապազգային

անտիպատիա-հակակրություն

անտիսեմիտիզմ-հրեատեցություն

անտրակտ-միջնարար, ընդմիջում, միջնախաղ, դադար

անտրացիտ-ածխաքար

անտուրաժ-թատերական միջավայր, տեսք

աորտա-մայր զարկերակ

ապատիա-անզգայություն, անտարբեր վիճակ

ապարատ-սարք, սարքավորում

ապելյացիա-բողոքարկում

ապելսին-նարինջ

ապլոմբ-ինքնահավանություն՝ պահվածքում, անձնապաստանություն

ապրիորի-ի սկզբանե, կանխակալ

ապոթեոզ-աստվածացում (ներկայացման հանդիսավոր ավարտ)

ապոկալիպսիս-հայտնություն

ասամբլեա-վեհաժողով

ասինդոտեն-նախադասություն` առանց շաղկապի (օրինակ՝ Եկա, տեսա, հաղթեցի)

ասիստենտ-օգնական, ընթերակա

ասկետ-ճգնակյաց, մենակյաց, անապատական

ասորտի-ընտրանի

ասորտիմենտ-տեսականի

ասոցիացիա-ընկերակցություն, զուգորդում

ասպեկտ-հայեցակետ, տեսակետ, դիտանկյուն, տեսանկյուն, առում

աստերոիդ-աստղակերպ, երկնաքար

աստիգմատիզմ-տարաբեկություն, անհամակենտրոնություն 

ատմոսֆերա-կենսոլորտ

աստրա-աստղածաղիկ

աստրոլոգիա-աստղագուշակություն

աստրոնավտ-տիեզերագնաց, աստղանավորդ

աստրոնոմիա-աստղաբաշխություն, աստղաբանություն

աստրոֆիզիկա-աստղաբնագիտություն

  ավանգարդ-առաջապահ

  ավանս-կանխավճար

ավանսցենա-նախաբեմ

ավանտյուրիզմ-արկածախնդրություն

ավե Մարիա-ողջույն, Մարիամ (կաթոլիկական աղոթք)

ավերզիա-խորշում, ատելություն

ավիա-օդային

ավիացիա-օդանավատորմ, օդատորմիղ

ավտոխթոն-բնիկ

ավտոմատ-ինքնաձիգ, ինքնաշխատ

ավտոռեֆերատ-սեղմագիր

ավտոտրոֆ-ինքնասուն

ավտորիտարիզմ- բռնատիրություն

ատակա-հակագրոհ

ատավիզմ-հետասերում, հետաճ

ատեստատ-վկայագիր, ավարտագիր

ատոմ-հյուլե, միջուկ

ատոլ-օղակղզի

ատրիբուտ-բաղադրիչ, բնորոշ հատկանիշ

արախիս-գետնանուշ

արբիտրաժ-իրավարարություն

արգումենտ-փաստարկ

արգումենտացիա-փաստարկում

արեալ-տարածագոտի, մերձատարածք

արենա-ասպարեզ

արթրիտ-հոդաբորբ

արիա-մեներգ (օպերայում)

արիստոկրատ-ազնվական

արիստոկրատիա-ազնվականություն

արխաիզմ-հնաբանություն

արխայիկ-հնաոճ, հնամենի

արկադա-կամարաշար

արշիպելագ-կղզեխումբ

   արսենալ-զինանոց

  աուդիտ–տեսչություն

  աուդիտոր-տեսուչ

աուդիտորիա-լսարան

աուրա-կենսադաշտ, կենսապսակ

աքսեսուար-հավելամաս, պահեստամաս, լրամաս, լրազարդ

աքսիոմա-ակնհայտ, ինքնակա դրույթ, ճշմարտություն

  աքսիոմատիկ-ակնհայտ

աքվալանգ-ջրադիմակ

աֆեկտ-գերզգա վիճակ, զգացավիճակ, գործողությունների, անկառավարելիություն, անվերահսկելիություն

աֆիշա-ազդագիր

Աֆրոդիտե-Աստղիկ, Վեներա (հռ.)

 

Բ

բադմինտոն-փետրագնդակ

բադրիջան-սմբուկ

բազա-հիմք, պատվանդան, հենարան, ռազմահենակետ, հենք

բազար-շուկա, վեճ

բազիլիկա-սյունաշար սրահ տաճարում

բազիս-հիմք, պատվանդան

բալ-միավոր, թվանշան

բալագան- ծաղրախաղ, գռեհկություն (թատերական թեթև կառույց)

բալանս-հավասարակշռություն, հաշվեկշիռ

բակալավր-կրտսեր գիտնական, պսակակիր

բակտերիա-մանրէ

բամբիշ-թագուհի

բամբուկ-հնդկեղեգ

բանդա-հրոսակախումբ

բանկ-դրամատուն

բարել-տակառ (նավթի տարողություն)

բարելիեֆ-որմնաքանդակ

բարթեր-ապրանքափոխանակություն

բել կանտո-գեղեցկերգություն

բենեֆիս-պատվախաղ

բիբար-տաքդեղ, պղպեղ

բիգուդի-վարսափաթթուկ

բիզնես-գործարարություն

բիզնեսմեն-գործարար, ձեռներեց

բիլիարդ-գնդախաղ

բինոմ-երկանդամ

բիս-կրկնել

բլանկ-ձևաթուղթ

բլեֆ-խաբեություն

բլոկադա-շրջափակում

բլոկնոտ-նոթատետր, հուշատետր

բլուզ-վերնաշապիկ

բյուլետեն-քվեաթերթ, տեղեկաթերթ

բյուրո-գրասենյակ

բյուրոկրատ-վարչարար, չինովնիկ

բոյկոտ-նենգադուլ, ձախողում

բոնուս-պարգևավճար

բորենի-մարդագայլ

բորսա, բիրժա-սակարան

բորտ-նավակող, եզրակող

բոքս-բռնցքամարտ (կռփամարտ)

բռակ-խոտան

բրիլիանտ-ադամանդ, շողակն

բրիֆինգ-ճեպազրույց

բրոշկա-զարդասեղ, կրծքազարդ

բրոշյուր-գրքույկ

բրենդ-ապրանքանիշ, որականիշ

բրուտտո-համաքաշ

բուդդիզմ-բուդդայականություն (բուդդայություն)

բուդկա, բուտիկ-կրպակ

բուլդոգ-ցլաշուն

բուլվար-զբոսայգի

բուլվարային-ցածրարժեք (արվեստում)

բուկետ-ծաղկեփունջ

բուկինիստ-հնագրավաճառ

բուտաֆոր-բեմիր

բուֆեր-բախումնարգել, արգելագոտի, թափարգել

  Գ

 

գալանտ-նրբաճաշակ, նրբակիրթ

գալերա-թիանավ

գալստուկ-փողկապ, վզկապ

  գայկա-պնդօղակ

գարաժ-ավտոտնակ

գարդեմարին-ցարական Ռ.-ի ծովային դպրոցի բարձրդասարանցի

գարդերոբ-զգեստապահարան

գարնիր-խավարտ, լրացյալ

գաստրիտ-ստամոքսաբորբ

գաստրոլ-հյուրախաղ

գեն-կենսաբջիջ, հուշաբջիջ

գեներալիտետ-զինհրամկազմ, սպայակազմ

գեներատոր-արտադրիչ

գենոցիդ-ցեղասպանություն

գեոպոլիտիկա-աշխարհաքաղաքականություն

գերբ-զինանշան

գինեկոլոգիա-կնախտաբանություն

գլադիոլուս-հովտաշուշան

գլոբալ-համաշխարհային (համապարփակ, համընդգրկուն)

գլոբալիզացիա-համաշխարհայնացում, համապարփակեցում

գոլոդոմոր-սովասպանդ

գոնորեա-սուսանակ (հիվանդություն)

գրանտ-շնորհ, դրամաշնորհ

գրավիտացիա-ձգողականություն

գրաֆիկա-գծանկարչություն

գրեյպֆրութ-թուրինջ

գրեչկա-սևաձավար

գրիժա-աղեթափ, ճողվածք

գրիմ-շպար, դիմահարդարում, դիմաներկ

գրոտեսկ-չափազանցում

 

Դ

 

դալտոնիզմ-գունակուրություն

դամա-տիկին (ֆրանսերեն)

դանոս-զրպարտագիր

դանտիստ-ատամնաբույժ

դեբիտոր-պարտապան

դեբյուտ-առաջնելույթ, առաջնախաղ, բեմել

դեբոշ-ծեծկռտոց, ծեծկռտուք

դեգեներատ-այլասերունդ, տհաս

դեգեներացիա-այլասերում

դեգրադացիա-հետաճ, հետընթաց, կազմալուծում

դեդուկցիա-արտածում

դելեգատ-պատվիրակ

դելեգատել-պատվիրակել

դելիկատես-նրբախորտիկ

դեկադա-տասնօրյակ

դեկլարացիա-հռչակագիր

դեկոլտե-լանջաբացվածք

դեկորատիվ-զարդարիկ (արվեստ)

դեկորացիա-բեմական ձևավորում, բեմանկար, բեմազարդարանք

դեկրետ-հրամանագիր, հրովարտակ, որոշում

դեմագոգ-ամբոխավար

դեմարշ-բողոք, ընդվզում, անհնազանդություն

դեմոգրաֆիա-ժողովրդագրություն

դեմոկրատիա-ժողովրդավարություն

դեմոն-դև

դեմոս-ժողովուրդ, հանրություն

դեմպինգ-վնասաբեր գնագցում

դեմպինգային գներ-ինքնարժեքից ցածր, վնասաբեր

դենդի-նորաձև հագնվող, նորամոլ

դեպոզիտ-պայմանագրապահ

դեպորտացիա-բռնագաղթ, արտաքսում, վտարում

դեպրեսիա-ընկճախտ

դեպուտատ-պատգամավոր, երեսփոխան (երեսի փոխարեն)

դեսանտ-իջազոր

դեսանտնիկ-իջազորային

դեսերտ-քաղցրեղեն, քաղցրավենիք, աղանդեր

դևալվացիա-արժենվազում (ռևալվացիա` արժևորում)

դևիզ-նշանաբան

դետալ-մանրակ, մաս

դետերմինանտ-որոշիչ

դետերմինացիա-որոշում, հաստատակամություն

դետերմինիզմ-ուսմունք, ըստ որի բոլոր երևույթները պայմանավորված են պատճառական կապերով

դե ֆակտո-փաստորեն

դեֆեկտ-արատ, թերություն

դեֆիցիտ-պակասություն, սղություն, պակասուրդ, նաև՝ հազվագյուտ

դեֆորմացիա-ձևախեղում, կերպափոխություն

դիագոնալ–անկյունագիծ

դիալոգ-երկխոսություն, տրամախոսություն

դիախրոն-տարժամանակյա

դիապազոն-ձայնածավալ

դիետա-սննդակարգ

դիզայն-գեղատեսք

դիլեմա-երկընտրանք

դիլետանտ-թերիմաց

դիլիժանս-ուղեկառք

դիկտանտ-թելադրություն, թելադրանք

դիկտատոր-բռնակալ

դիկտատուրա-բռնակալություն

դիկտոր-հաղորդավար

դիկցիա-արտասանություն, առոգանություն

դինամիկ-շարժուն

դինամիկա-շարժընթաց

դիպլոմատ-դիվանագետ, պայուսակի տեսակ

դիսբալանս-անհավասարակշռություն

դիսերտացիա-ատենախոսություն, ավարտաճառ

դիսիդենտ-այլախոհ« այլադավան

դիսկ-սկավառակ

դիսկետ-պնակիտ

դիսկրիմինանտ-տարբերակիչ

դիսկրիմինացիա-խտրականություն

դիսոնանս-անհամահունչություն, հակասություն, աններդաշնակություն

դիսպետչեր-կարգավար

դիսպուտ-բանավեճ

դիսցիպլին-կարգապահություն, նաև՝ առարկա, գիտաճյուղ, գիտակարգ

դիսփլեյ-երկնացույց, տեսատիպ

դիվան-բազմոց, օթոց

դիվերսիա-վնասարարություն

դիվերսիֆիկացիա-բազմազանեցում

դիվիդենդ-շահաբաժին, մասնաբաժին

դիվիզիա-զորամիավորում

դիրեկտիվ-վերադաս, հրահանգ, ցուցում

դիրեկտոր-տնօրեն

դիրիժոր-նվագավար

դիֆերամբ-ներբող

դիֆերենցել-տարբերակել

դիֆտերիա-բկացավ, կեղծմաշկ

դոգմա-կարծրադրույթ

դոկտրին-համադրույթ, ուսմունք, նաև՝ հայեցակարգ

դոկումենտ-փաստաթուղթ, վավերագիր

դոկումենտալ-վավերագրական

դոպինգ-խթանիչ

դոսիե-թղթածրար

դոտացիա-լրավճար

դրամատիզմ-ողբերգականություն

դրամատուրգ-թատերգու, թատերագիր, թատերգակ

դրամատուրգիա-թատերգություն

դրեյֆ-նավախոտորում

դուբլ-փոխարինող, կրկնանկարահանում

դուբլյոր-փոխարինող

դուդուկ-ծիրանափող

դուետ-զուգերգ

դուխի-օծանելիք

 

Ե

 

եռունդա-անմտություն, հիմարություն, անհեթեթություն

 

Զ

 

զաբեգ-մրցահերթ

զալ-դահլիճ, հյուրասենյակ

զալիվ-ծովածոց

զամշ-թավշակաշի

զեբր-վագրաձի

զոնա-գոտի

զոնդ-զննաձող

 Է

 

էգոիստ-եսամոլ, եսակենտրոն

Էթիկա-վարքականոն, բարոյագիտություն

էթնիկ-ցեղային, ցեղաբանական, ազգային, ազգաբանական, լեզվացեղային

էթնոգենեզ-ծագումնաբանություն

էթնոգրաֆիա-ազգագրություն

էթնոլոգ-ազգաբան

էլաստիկ-առաձգական, ճկուն

էլեգանտ-նրբագեղ, պերճաշուք

էլեկտորատ-ընտրազանգված

էլեկտրոլիզ-էլեկտրատարրալուծում

էլեմենտ-տարր

էլիտա-ընտրանի, վերնախավ, ընտրախավ

էկզիստենցիալիզմ-գոյապաշտություն

էկզոգեն-արտածին

էկզոտիկ-տարաշխարհիկ, արտասովոր, տարասովոր

էկոլոգիա-բնապահպանություն

էկոնոմիա-խնայողություն

էկոնոմիկա-տնտեսություն

էմալ-արծն

էմբարգո-բեռնարգելք

էմբլեմա-խորհրդանշան

էմիգրանտ-տարագիր, վտարանդի

էմիսար-հանձնակատար

էմիրություն-ամիրայություն

էմոցիա-հույզ, զգացմունք, ապրում

էմոցիոնալ-զգացմունքային

էյֆորիա-բերկրաթմբիր

էնդոգեն-ներծին

էնտուզիազմ-խանդավառություն, ներշնչանք

էնցեֆալիտ-ուղեղաբորբ

էշելոն-գնացքաշար, ավտոշարասյուն, օդանավախումբ

էպիզոդ-դրվագ

էպիզոդիկ-դիպվածային, հպանցիկ, դրվագային, միջանկյալ

էպիլոգ-վերջաբան

էպիկ-վիպերգու

էպիկա-վիպերգություն

էպոխա-դարաշրջան, պատմական ժամանակաշրջան, պատմափուլ

էպոս-վիպասք, դյուցազներգություն

էսթետիկա-գեղագիտություն

էսկադրա-նավախումբ, տորմիղ

էսկալացիա-սաստկացում, ուժգնացում, ծավալում

Էսսե-խոհագրություն

էստակադա-վերնակամուրջ

էստաֆետ-փոխանցումավազք, հերթափոխ

էստրադա-բեմահարթակ

էսքիզ-ճեպանկար, ճեպագիր

էվակուացիա-տարհանում

էվոլյուցիա-բարեշրջում, հոլովույթ

էտալոն-չափանմուշ

էտապ-փուլ

էտիկետ-ապրանքանիշ, վարվելակարգ

էրա-դարաշրջան, թվականություն

էրցհերցոգ-արքիդուքս

էրուդիտ-խորագետ, բազմահմուտ, գիտակ, խորիմաց

էրուդիցիա-խորագիտակություն, խորիմացություն

էքսկուրս-արտաճառ, արտաբանություն

էքսկուրսիա-զբոսարշավ, զբոսապտույտ

էքսորդ-վերջերգ

էքսպանսիա-ծավալում, ընդլայնում

էքսպանսիոնիզմ-ծավալապաշտություն

էքսպերիմենտ-գիտափորձ, փորձարարություն

էքսպերիմենտալ-փորձառական

էքսպերտ-փորձագետ, փորձագիտություն

էքսպլիկացիա-բացատրություն, պարզաբանում, բացատրագիր          

էքսպոզիցիա-ցուցաշար, ցուցադրություն

էքսպոնատ-ցուցանմուշ

էքսպորտ-արտահանում

էքսպրես-ճեպընթաց

էքսպրեսիոնիզմ-արտահայտչականություն, արտահայտչապաշտություն

էքսպրոպրիացիա-ունեզրկում

էքստազ-զմայլանք, հիացք, հափշտակություն

էքստրադիցիա-հանձնում

էքստրասենս-պայծառատես

էքստրեմալ-արտակարգ, ծայրահեղ

էքսցենտրիկ-արտասովոր, ծայրահեղային, տարաշխարհիկ

էքսցես-բախում

էքսքլյուզիվ-եզակի, առանձնաշնորհյալ

էֆեկտ-ազդեցություն, ներգործություն, արդյունք, արգասիք, տպավորություն

էֆեկտիվ-տպավորիչ, ազդու

էֆիր-եթեր

 

Թ

 

թեզիս-դրույթ

թեիզմ-աստվածաբանություն

թենիսի-ռակետ, ցանցաթի

թերապևտ-բուժագետ

թրոմբ-արենախիցք

Ժ

 

ժալյուզի-շերտավարագույր          

ժանգլյոր-աճպարար

ժանր-տեսակ

ժասմին-հասմիկ (ծաղիկ)

ժելե-դոնդող

ժեստ-շարժում

ժյուրի-մրցատյան, հանձնախումբ

ժուռնալ-հանդես, ամսագիր             

ժուռնալիստ-լրագրող

ժուռնալիստիկա-լրագրություն

 Ի

 

իդեալ-կատարելություն, կատարելատիպ, երազելի կերպար

իդեալիստ-երազող

իդենտիֆիկացիա-նույնականացում

իդեոլոգիա-գաղափարախոսություն

իդիշ-գերմանական հրեերեն (գերմ. հրեա բառից)

իդիոմ-հատկաբանություն, հատուկ դարձված

իդիոտ-ապուշ, պակասամիտ, տհաս

իզմ-ականություն, ապաշտություն (ածանց)

իզոլյացիոնիզմ-մեկուսականություն (սեփ. բառ)

իլյուզիա-պատրանք, զգայախաբություն

իկրա-ձկնկիթ, խավիար

իմիգրացիա-ներգաղթ            

իմիջ-կերպար, հեղինակություն

իմիտացիա-նմանեցում, նմանակում

իմպերատիվ-հրամայական

իմպերիա–կայսրություն

իմպորտ-ներմուծում

իմպրեսարիո (անտրեպրենյոր)- ձեռնարկատեր

իմպրովիզացիա-ստեղծաբանություն, հանկարծաստեղծում

իմպուլս-ազդակ, մղիչ, խթան

ինդեքս-համաթիվ, դասիչ, ցուցիչ

ինդիվիդուալ-անհատական

ինդիվիդուալիզմ-անհատապաշտություն

իներտ-քարացած, անշարժ, չեզոք, կրավորական, անտարբեր

իներցիոն-մեքենայորեն

ինկվիզիցիա-հավատաքննություն, կրոնաքննություն

ինկուբատոր-թխսամեքենա

ինովացիա-նորարարություն, նորամուծություն

ինսպեկտոր-տեսուչ

ինսպիրացիա-ներշնչանք

ինստիտուցիոնալ-հիմնարկային, հանրակարգային (լատիներեն՝ հրահանգ)

ինվալյուտա-արտարժույթ, տարադրամ

ինվեստիցիա-ներդրում

ինվեստոր-ներդրող

ինտեգրացիա-սերտաճում, ներգրավում

ինտելեկտ-մտապաշար, գիտապաշար

ինտելեկտուալ-մտապաշարային, մտավոր

ինտելիգենտ-մտավորական

ինտելիգենցիա-մտավորականություն

ինտենսիվ-բուռն, արագընթաց, արդյունավետ, լարված, ուժգին

ինտերյեր-ներսատարածք, ներսույթ

ինտերնետ-համացանց

ինտերվենցիա-ներխուժում, հարձակում

ինտիմ-մտերիմ, ներանձնական

ինտոնացիա-հնչերանգ, առոգանություն

ինտրիգ-խարդավանք, մեքենայություն, բանսարկություն, խառնակություն

ինտրիգան-բանսարկու

ինտուիցիա- ներզգացողություն, ներըմբռնում

ինֆլյացիա-գնաճ, արժեզրկում, արժենվազում

ինֆորմատոր-իրազեկիչ

ինֆորմացիա-տեղեկություն, տեղեկատվություն, լրատվություն

ինֆրաստրուկտուրա-ենթակառույց (ոչ թե ենթակառուցվածք)

իռացիոնալ-անբանական, անմիտ, անտրամաբան

իսթեբլիշմենտ-գործադրում, հաստատում, հիմնում, հիմնարկ

իրիս-հիրիկ (ծաղիկ)

իքեբանա-ծաղկարվեստ

 

 

     Լ

 

լաբորատորիա-փորձարան

լամա-ուղտայծ

լամպաս-շքերիզ

լայներ-գծանավ

լանդիշ-հովտաշուշան

լանցետ-նշտար

լապշա-արիշտա

լապսուս-կոպիտ սխալ, սայթաքում

լասո-օղապարան

լավանդա-նարդոս

լատենտ-ծածուկ, թաքուն

լարինգոսկոպ-կոկորդադիտակ

լաքա-բիծ, կեղտաբիծ, հետք

լեգալ-օրինական, բացահայտ

լեգենդ-ավանդազրույց

լեգիտիմ-օրինական, իրավունքի վրա հիմնված

լեթարգիա-քնախտ

լեքսիկոն-բառապաշար, բառամթերք

լիբերալիզմ-ազատականություն

լիդեր-առաջնորդ, պարագլուխ

լիլիա-շուշան

լիմիտ-չափաբաժին

լիմոն-կիտրոն

լինզա-ոսպնապակի

լյուկ-դիտահոր, դիտապակի

լոբբի-շահախումբ

լոբբինգ-շահախմբում

լոգոտիպ-դրոշմանիշ

լոկալ-տեղական, սահմանափակ, տեղային, անհատական

լոկատոր-տեղորոշիչ

լոկոմոտիվ-քարշակ

լոմբարդ-գրավատուն

 

Խ

 

խարակտեր-բնավորություն, խառնվածք

խարտիա-ուխտագիր, հրովարտակ

խիրուրգ-վիրաբույժ

խիրուրգիա-վիրաբուժություն

խոլերա-աղեհոսություն

խոր-երգչախումբ

խրամ-տաճար

խրուստալ-բյուրեղապակի

խունտա-վարչաքաղաքական մարմին, խումբ (իսպանախոս երկրներում)

խունվեյբին-կարմիրգվարդիական

խուրմա-արմավ

 

 Կ

 

կազինո-խաղատուն

կազուս-վայրիվերում, խճճված գործ, թնջուկ

կալա-փողաշուշան

կալամբուր-հանգախաղ, բառախաղ

կալենդուլա-վաղենակ (ծաղիկ)

կալկա-յուղաթուղթ

կամիկաձե-մահապարտ օդաչու՝ ճապ. պատ. ժկ

կամպանիա–արշավ

կամֆորա-քափուր 

կապելլա-երգչախումբ

կապիտալ-դրամագլուխ, հիմնարար

կապիտալիզմ-դրամատիրական հասարակարգ

կապուտ-մահ, վախճան (գերմաներեն)

կառնավալ-դիմակահանդես

կասետ-ձայներիզ

կասկադ-սանդղաջրվեժ

կաստրացիա-ամորձատում, ներքինացում

կատալոգ-գրացուցակ, համացանկ

կատաստրոֆա-աղետ, ցնցում

կատարսիս-քավություն, մաքրագործություն

կատեգորիա-կարգախումբ, դասակարգում

կատեխիզիս-ուսմունք՝ հարցուպատասխանի ձևով 

կարբյուրատոր-գազստեղծիչ, գազարար

կարիես-ոսկրափուտ

կարիերա-առաջխաղացում, աշխատանքային վերընթաց

կարկաս-հիմնակմախք

կարտ բլանշ-գործելու լիակատար ազատություն

կարտոն-ստվարաթուղթ

կարտուշ-զարդատախտակ

կաուստիկ-այրիչ, այրեցական

կաֆել-հախճասալ

կաֆեշանտան-զվարճատուն 

կենտավրոս-ձիամարդ

կերամիկա-խեցեգործություն

կեֆիր-մածուն

կինիկներ-փիլիսոփայակն դպրոց Հին Հունաստանում (կին` ցին, շուն)                                                                                                                                                                                                                                                                                  

կինո-շարժանկար, շարժապատկեր

կինոլոգիա-շնաբանություն

կիպարիս-նոճի

կլան-տոհմ, ընտանիք, հանցաթիմ, խմբիշխանություն

կլապան-կափույր, փական

կլավիատուրա-ստեղնաշար

կլասիցիզմ-դասականություն

կլիկ-հանցախումբ

կլիպ-տեսահոլովակ

կլյուչ-դարձակ, պտուտահան

կլոուն-ծաղրածու

կնոպկա-կոճգամ

կոդ-ծածկագիր

կոդիֆիկացիա-օրենքների համակարգում, օրինակարգավորում

կոլբա-փորձանոթ, սրվակ

կոլեգիա-վարչանի

կոլեկտիվ-աշխատակազմ, խմբային, խմբով

կոլեկցիա-հավաքածու

կոլեկցիոներ-հավաքորդ

կոլիբրա-տրամաչափ

կոլիզիա-բախում

կոլոնկա-սյունակաթսա

կոլորատուրա-գեղգեղաձայն

կոկարդ-գդականիշ

կոկետ-սեթևեթ, պչրուն

կոհորտա-լեգեոնի 10-րդ մասը՝ լավագույնը, սերտախումբ

կոմբինացիա-միակցություն, զուգակցություն, համակցություն

կոմեդիա-կատակերգություն

կոմետա-գիսաստղ

կոմերցիոն-առևտրային

կոմիկ-կատակերգակ, կատակերգու, կատակաբան, զվարճաբան

կոմիսար-հանձնակատար

կոմյունիկե-հայտարարագիր, հաղորդագրություն

կոմպակտ-խտաշար, սերտ, միաձույլ

կոմպանիա-ընկերություն, նաև՝ ընկերախումբ, շրջապատ

կոմպենսացիա-փոխհատուցում

կոմպետենտ-իրազեկ, քաջատեղյակ, մտահասու, հեղինակավոր, ծանրակշիռ, լիիրավ, իրավասու

կոմպիլյացիա-բանաքաղություն, գրաքաղություն

կոմպլեկտ-լրակազմ, համակազմ

կոմպլեկցիա-մարմնակազմ, կազմվածք

կոմպլեմենտար-փոխլրացնող, հավասարակշռող, համակշռող

կոմպլեմենտարություն-համահավասարություն, փոխլրացում                                     

կոմպլիմենտ-հաճոյախոսություն              

կոմպյուտեր-համակարգիչ

կոմպոզիտոր-երգահան, երաժշտահան

կոմպոնենտ-բաղադրիչ, բաղադրամաս      

կոմպրեսոր-ճնշակ

կոմպրոմիս -փոխզիջում

կոմունիզմ-համայնավարություն

կոմունիկաբելություն-մարդամոտություն, արագ շփվելու ունակություն

կոմունիկացիա-հաղորդակցություն, հաղորդուղի

կոմունիկացիոն-հաղորդակից, հաղորդակցային

կոմունիստ-համայնավար

կոմֆորտ-բարեհարմարություն, հարմարավետություն

կոնգլոմերատ-համակուտակ, համախմբյալ

կոնգրես-համաժողով

կոնդենսատ-խտվածք

կոնդիցիա-բավարար պայման, առաջարկ

կոնդոմինիում-համատիրություն

կոնկիստադոր-նվաճող

կոնկրետ-որոշակի, հենց

կոնկուրենտ-մրցակից

կոնկուրս-մրցույթ

կոնյակ-բարկօղի

կոնյունկտուրա-իրադրություն, կացություն, իրավիճակ

կոնտեքստ-համատեքստ, շրջագիծ, ավարտուն շարադրանք

կոնսենսուս-համաձայնություն, միակարծություն

կոնսերվատիզմ-պահպանողականություն

կոնսերվատիվ-պահպանողական

կոնսերվատորիա-երաժշտանոց

կոնսկրիպցիա-ընդհանուր զինվորագրություն, զինվորահավաք

կոնսոլիդացիա-համախմբում

կոնսորցիում-բանկային միավորում

կոնսպիրատիվ-իշխանությունից գաղտնի, ընդհատակյա, դավադրաբար

կոնսպիրացիա-դավադրություն, գաղտնապահություն

կոնստանց-կայուն, հաստատակամ

կոնստիտուցիա-սահմանադրություն

կոնստրուկտիվ-հիմնարար, հիմնակազմիչ, կառուցողական

կոնսուլտացիա-խորհրդատվություն

կոնվեյեր-հարահոս, հոսքագիծ

կոնվենցիա — համաձայնագիր, միջազգագիր, հուշագիր

կոնվերգենցիա-զուգամերձություն, լեզվում՝ հնչյունների ձուլվելը

կոնտակտ-շփում

կոնտեյներ-բեռնարկղ, բեռնամփոփ

կոնտեքստ-ավարտուն շարադրանք, համատեքստ, շրջագիծ

կոնտիգենտ-թվակազմ, քանակակազմ, զորակազմ, կազմ

կոնտինենտ-մայրցամաք

կոնտինենտալ-ցամաքային, մայրցամաքային

կոնտրաբանդ-մաքսանենգություն

կոնտրադմիրալ-դերծովակալ, փոխծովակալ

կոնտրակտ-պայմանագիր, պարտավորագիր

կոնտրաստ-հակապատկեր, հակադրություն

կոնտրպրիմեր-ժխտօրինակ

կոնտուզիա-սալջարդ

կոնտուր-եզրագիծ, ուրվագիծ

կոնցենտրատ-խտանյութ, խտացուկ

կոնցենտրիկ-համակենտրոն

կոնցեպցիա-հայեցակարգ, սկզբունք

կոնցեսիա-թույլտվություն, մենաշնորհ

կոնուս-կոնաձեւ

կոնֆեդերացիա-դաշնապետություն, համադաշնություն

կոնֆերանս-գիտաժողոով, խորհրդաժողով

կոնֆերանսիե-համերգավար

կոնֆիգուրացիա-փոխդասավորություն, ուրվագիծ, ընդհանուր տեսք

կոնֆիդենցիալ-խորհրդապահական, մասնավոր, գաղտնի

կոնֆիսկացիա-բռնագրավում

կոնֆլիկտ-բախում, հակամարտություն

կոնֆրոնտացիա-առճակատում

կոնֆուզ-շփոթություն

կոոպտացիա-ինքնահամալրում՝ առանց իրավունքի

կոորդինացիա-համակարգում, համադասավորություն

կոռեկտ-բարեկիրթ, բարեզուսպ, ճշտորոշ

կոռումպցիա-այլասերություն

կոսմետիկա-դիմահարդարում, գեղարարություն

կոսմոգոնիա-տիազերագոյացում, տիեզերածնություն

կոսմոպոլիտ-աշխարհաքաղաքացի

կոսմոս-տիեզերք

կորալ-բակ

կորիդա-ցլամարտ

կորիֆեյ-պարագլուխ, առաջնորդ, ղեկավար

կորոնացիա-թագադրում

կորպորատիվ-մասնավոր բնույթի

կորպուս-մասնաշենք, զորամիավորում

կորսաժ-իրանակալ

կորսետ-սեղմիրան

կոֆե-սուրճ

կոֆտա-բաճկոնակ

կվադրիլիոն-քառիլիոն (1+24 հատ 0)

կվարտետ-քառյակ

կվինտետ-հնգանվագ, հնգաձայն

կրաբ-ծովախեցգետին

կրախ-կործանում

կրեդիտոր-վարկատու, պարտատեր

կրեդո-հավատամք

կրեմ-քսուք, շպար

կրեյսեր-հածանավ

կրիզիս-ճգնաժամ

կրիմինալ-քրեական

կրիտերիա-գնահատման չափանիշ

կրոս-վազարշավ

կուզեն-զարմիկ

կուլիս-հետնաբեմ

կուլմինացիա-բարձրակետ, գագաթնակետ

կուլոն-կախազարդ

կուլտ-պաշտամունք

կուլտուրա-մշակույթ, մշակաբույս

կուլտուրական-մշակութային, քաղաքավարի, կիրթ

կուլուար-կողասրահ

Կուկրինիսկներ-նկարիչների խումբ. Մ. Վ. Կուպրինով, Դ. Ն. Կռիլով, Ն. Ա. Սոկոլով

կուշետկա-օթոց, թախտ

կուրաժ-համարձակություն, անպարկեշտություն

կուրատոր-հոգաբարձու (հոգս և բարձել բառերից)

կուրյոզ-զվարճանք, զավեշտ

կուրս-փոխարժեք, ուղեգիծ

 

Հ

 

հաբաներա-Հավանա բառից, իսպանական երգպար

հալյուցինացիա-զգայապատրանք

հալոգեն-աղածին

հանդբոլ-ձեռնագնդակ

հաշիշ-թմրադեղ

հարմոնիա-ներդաշնակություն         

հեկատոմբ-ահեղ սպանդ (100 եզան մատաղ, հունարեն)

հեպատիտ-լյարդաբորբ

հետերա-սիրուհի, տարփուհի

հերետիկոս-աղանդավոր

հերմաֆրոդիտ-երկսեռ, արուէգ, էգորձ

հերմետիկ-համափակ  

հերոիկա-հերոսականություն

հիացինտ-հակինթ (ծաղիկ)

հիերոգլիֆ-նշանագիր

հիմն-օրհներգ

հիպերտոնիա-գերճնշում

Հիպնոս-հուն. քնի աստված

հիպոթեզ-վարկած

հիպոթետիկ-ենթադրական, վարկածային

հիպոթերմիա-թերջերմություն

հիստերիա-կատաղություն, ցասում

հնդուիզմ-հնդկական կրոն

հոլոդոմոր-սովասպանդ, սովասպանություն (ուկրաինացիների)

հոլոքոստ-ողջակիզում

հոկեյ-մականախաղ

հոնորար-աշխատագին, պատվագին, պատվավճար

հռետոր-ճարտասան, ճառասաց

հումանիզմ-մարդասիրություն

 

Ձ

 

ձևավոր չմշկասահք-գեղասահք          

 Մ

 

մազոլ-կոշտուկ

մաժոր-ավելի մեծ, ավելին

մաժորիտար–մեծամասնական ընտրակարգով

մալա-ծեփաթի

մալարիա-ճահճատենդ

մակետ-մանրակերտ

մակրո-մեծ, խոշոր

մանանա-գազպեն, ընծա

մանդատ-հանձնագիր, լիազորագիր

մաներա-շարժուձև

մանժետ-թեզանիք, թևքածալ

մանիպուլյացիա–աճպարարությում, աչքակապություն         

մանիֆեստ-հրովարտակ

մանյակ-մոլագար

մանևր-խուսանավում

մաշինա-մեքենա

մառազմ-զառամախտ

մառլյա-թանզիֆ, շղարշ

մասա-զանգված

մասաժ-մերսում

մասայական-զանգվածային

մասմեդիա-զանվածային լրատվամիջոց

մաստիտ-ստինքաբորբ

մատադոր-ցլամարտիկ

մատերիա-նյութ

մատչ-մրցամարտ

մատրիարխատ-մայրիշխանություն

մատրիցա-ակունք, մայր, աղբյուր, սկիզբ, մայրատառ

մարադյոր-դիակապտող

մարգարիտ-մարգարտածաղիկ, խեցեքար

մարգինալ-լուսանցքային, արհամարհված, սահմանային

մարիոնետ-խամաճիկ, խաղատիկնիկ (Մարիամ աստվածածնի անունից)

մարկա-նամականիշ, փոստանիշ

մարկետինգ-շուկայագիտություն

մարկետոլոգ-շուկագետ

մարմելադ-հրուշակ

մարշ-քայլերգ

մարքետ-շուկա

մաքսի-երկար

մաքսիմալ-առավելագույն

մաֆիա-հանցախումբ

մեդիա-լրատվամիջոց

մեդիում-ոգեհարցող, ոգեհարցուկ

մեզալյանս–անհավասար ամուսնություն

մեզո-…միջին

մեթոդ-եղանակ, կերպ, միջոց, ձև, կարգ

մեթոդիկ-կանոնավոր

մեթոդիկա-կարգապահանջություն

մելան-թանաք (հունարեն)

մելո-կապ երաժշտ. հետ

մելոդիա-մեղեդի

մեխանիզմ-լծակ, համակարգ, կառուցակարգ

մեխանիկ-մեքենագետ

մելորացիա-հողաբարելավում

մեմորանդում-հուշագիր, հուշաթուղթ

մեմուար-հուշագրություն

մենեջմենթ-կառավարում

մենեջեր-վարչարար, կառավարիչ

մենթալիտետ-մտածելակերպ, հոգեկերտվածք, խառնվածք

մենյու-ճաշացանկ, կերակրացանկ

մեսսա-պատարագ

մետալուրգ-մետաղագործ

մետամորֆոզ-կերպարանափոխություն

մետաֆիզիկա-բնազանցություն (մշուշոտ հասկացություն)

մետաֆոր-փոխաբերություն

մետեո-կապ օդերևութաբանության հետ

մետեորիտ-ասուպ, երկնաքար

մետիս-խառնածին

մետլախ-հախճասալ

…մետրիա-չափություն

մերկանտիլ-շահախնդիր

միգրանտ-գաղթական, արտագնաց

միգրացիա-գաղթ, տեղաշարժ, արտագնացություն

միելիտ-ողնուղեղի բորբոքում

միզանտրոպ-մարդատյաց

միզանսցեն-բեմավիճակ

միլիտարիզացիա-ռազմականացում

միլիտարիզմ-սպառազինում, ռազմամոլություն

միկրո-փոքր, մանր

միկրոֆոն-խոսափող

միմիկա-դիմախաղ

միմոզա-պատկառուկ (ծաղիկ)

միմոս-խեղկատակ

մինի-կարճ

մինիատյուրա-մանրանկար, մանրաերկ

մինիմալ- նվազագույն

մինիստր-նախարար

մինոր-թախծալի, մեղմ երաժշտություն

մինուս-հանած

միսիա-առաքելություն, ներկայացուցչություն

միսիոներ-քրիստոնյա քարոզիչ

միստերիա-աստվածաշնչյան դրամա, կրոնական խորհրդաժողով (հունարեն՝ գաղտնիք)

միստիկ-միստերիային հետևող, խորհրդապաշտ

միստիֆիկացիա-խաբկանք, խաբեություն

միտինգ–ցույց, հանրահավաք

միրաժ-օդատեսիլք, պատրանք

միֆ-առասպել

միֆոլոգիա-դիցաբանություն

մոբիլ-շարժում, շարժուն

մոբիլիզացիա-զորահավաք

մոդա-նորաձևություն

մոդել-տիպօրինակ, ձևանմուշ, մանրակերտ, նմուշ

մոդելյոր-ոճարար, ձևարար, ոճագործ

մոդեմ-մանրակ, դետալ

մոդեռն-ժամանակակից, արդիական

մոդեռնիզմ-նորարարություն, նորապաշտություն

մոդիֆիկացիա-ձևափոխություն, կերպարանափոխություն

մոզաիկա-խճանկար, խճանկարչություն

մոլբերտ-նկարակալ

մոնիտորինգ-դիտարկում

մոնոգամիա-մենամուսնություն

մոնոլոգ-մենախոսություն

մոնոպոլիա-մենաշնորհ, մենատիրություն

մոնոպոլիզացիա՝ մենաշնորհում

մոնոպոլիստ-մենաշնորհյալ, մենատեր

մոնտաժ-կցորդում, եզրակցում

մոնստր-ճիվաղ, հրեշ

մոտիվ-շարժառիթ, դրդապատճառ

մոտիվացիա-շահամիտում

մոտոր-շարժիչ

մորատորիա-սառեցում« առկախում

Մորփեոս-քնի և երազի հունական աստված

մուլտիպլիկատոր-բազմարկիչ

մուտացիա-թռիչքաձև զարգացում

մուրաբա-անուշակ

   Յ 

յազվա-խոց

յախտա-զբոսանավ

յանտար-սաթ

յառլիկ-պիտակ

յարմարկա-տոնավաճառ

յարուս-շարահարկ

յոդ-մանիշ

ՅՈՒՆԵՍԿՕ-United Nations Educational Scientific and Cultural Organization (ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն)

 

Ն

 

նատուրալ-բնական, անխառն

նատուրալիզմ-բնապաշտություն

նարգիլե-ջրամորճ

նարկոման-թմրամոլ

նարկոտիկ-թմրանյութ, թմրադեղ

նարցիս-նարգիզ

նացիոնալիզմ-ազգայնականություն

նեգատիվ-բացասական, ժխտական, ժխտապատկեր, սևանկար

նեզաբուդկա-անմոռուկ

նևրոզ-նյարդախտ, ջղախտ

նետտո-զտաքաշ

ներվ-նյարդ, ջիղ          

նիհիլիզմ-ժխտամոլություն, վատատեսություն

նիշա-որմնախորշ, խորշ

նյուանս-նրբերանգ

նոմենկլատուրա-անվանացուցակ, ցանկ

նոմինալ-անվանական

նոմինացիա-անվանակարգ

նոնսեն-անմտություն, անհեթեթություն

նովել-նորավեպ

նովոկային-ցավամոքիչ դեղ, ցավազերծիչ

նոստալգիա-կարոտաբաղձություն, կարոտախտ

նոտա–հայտարարգիր, վերջնագիր

նոտացիա-հորդոր, հանդիմանություն

նորդ օստ-հյուսիս-արևելք

նորմ-չափորոշիչ, չափանիշ, ցուցանիշ, սահմանված կարգ

նորմալ-բնականոն, կարգին, ճիշտ

նորմատիվ-տես՝ նորմ

նուդիզմ-մերկ մարմնի պաշտամունք, մերկապաշտություն

նումերացիա-թվարկություն

նուս-միտք, խելք

Շ

 

շաբլոն-ձևանմուշ, կաղապար,

շախմատ-ճատրակ

շակալ-շնագայլ, բորենի

շամպայն-փրփրագինի

շամպուն-փրփրօճառ

շայբա-տափօղակ

շանսոնիե-երգիչ (ֆրանսերեն)

շարժ-կատակնկար

շաֆրան-քրքում (աղիկ)

շեդևր-գլուխգործոց

շերիֆ-ոստիականապետ

շեֆ-պետ, ղեկավար

շիզոֆրենիա-խելացնորություն

շիկ-շքեղ, պերճ

շիրմա-վարագույր, ծածկոց

շիֆր-ծածկագիր, գրանիշ, գաղտնագիր

շլագբաում-ուղեփակոց

շլյապա- գլխարկ (լայնեզր)

շոկ-ցնցում, ցնցակաթված

շոկային թերապիա-ցնցաբուժում, ցնցաբուժություն

շովինիզմ-ազգայնամոլություն

շոու-հանդես, զվարճանք, զվարճահանդես

շոումեն-հանդիսավար

շպիոն-լրտես

շպրից-ներարկիչ, սրսկիչ

շպրոտ-մանրաձուկ

շվեյցար-դռնապան

շտաբ-կացարան, կենտրոնատեղի, կենտրոնակայան

շտամպ-դրոշմ, կնիք

շտանգա-ծանրաձող

շտեպսել-վարդակ

շտորմ-փոթորիկ

շտրաֆ-տուգանք

շտրիխ-նրբագիծ

շրիֆտ-տպատառ

 

Ո

 

ոդևիլ-զավեշտախաղ

 Չ

 

չայ-թեյ

չայկա-ճայ, որոր

չեկ-վճարագիր, անդորրագիր

չեղյալ հայտարարել-չեղարկել

չեմոդան-ճամպրուկ         

չուգուն-թուջ

չումա-ժանտախտ

Պ

 

պադոշ-ներբան, կոշկատակ

պաթետիկ-սրտառուչ, ոգեշունչ

պաթոլոգիա-ախտաբանություն

պաթոս-ոգեշնչում, ներշնչանք

պալիտրա-ներկապնակ, գունապնակ, համերանգություն

պալմա-արմավենի

պակտ-դաշնագիր

պամֆլետ-պարսավագիր

պանթեիզմ-համաստվածություն

պանիկա-խուճապ

պանորամա-համայնապատկեր, համապատկեր

պանտոմիմա-մնջախաղ, մնջակատակ (դերասանը` մնջախաղաց)

պասկվիլ-ծանակագիր, անարգագիր

պաստիլ-պաստեղ

պատենտ-արտոնագիր

պատինա-բրոնզափայլ

պատրիարխ-պատրիարք, նահապետ

պատրիարխատ-հայրիշխանություն

պարագրաֆ-ենթագլուխ

պարադիգմա-հարացույց (հոլովման կամ խոնարհման համակարգ)

պարադնոստ-հանդիսամոլություն

պարադոքս-առեղծված, հանելուկ

պարամետր-չափորոշիչ

պարանոյա-խելացնորություն

պարաշյուտ-անկարգել (անկումն արգելող)

պարիկ-կեղծամ

պարիտետ-իրավահավասար, հավասարաքանակ

պարկ-պուրակ

պարկետ-մանրատախտակ, մանրահատակ

պարոդիա-ծաղրանմանակում

պարոդիստ-ծաղրանմանակող, ծաղրերգու

պարցելա-հողակտոր, հողաբաժին

պացիենտ-հաճախորդ, հիվանդ, այցելու

պացիֆիստ-հակապատերազմական, պատերազմընդդեմ

պաուզա-դադար, ընդմիջում

պեդալ-սեղմակ

պեդանտ-մանրախնդիր, ճշտակատար, մանրախույզ

պեչենի-չորաբլիթ

պեսիմիզմ-հոռետեսություն, վատատեսություն

պետդեպարտամենտ-պետքարտուղարություն

պետիտ-մանրատառ

պետրուշկա-մաղադանոս, ազատքեղ

պերգամենտ-մագաղաթ

պերիկարդ-սրտապարկ

պերլամուտր-սադափ

պերմանենտ-շարունակական, չըդնմիջվող

պերսոնա գրատա-ցանկալի անձ

պերսոնա նոն գրատա-անցանկալի անձ (դիվանագիտական)

պերսոնաժ-կերպար

պերօքսիդ-գերօքսիդ

պիես-թատերախաղ, թատերակ

պիժամա-տնազգեստ

պիկանտ-հետաքրքիր, տարաշխարհիկ

պիոն-քաջվարդ

պիպետկա-կաթոցիչ

պիջակ-բաճկոն

պիստոն-հրապատիճ

պլագիատոր-գրագող

պլան-ծրագիր

պլանել-ճախրաթիռ

պլանկա-նշաձող, նշագիծ

պլաշչ-թիկնոց, անձրևանոց

պլաստմասա-կարծրախեժ

պլատան-սոսի, չինարի

պլատֆորմ-հենահարթակ, տախտակամած, ծրագրահենք, պատվանդան

պլաց-շարահրապարակ

պլացդարմ-զինհրապարակ, զինադաշտ, հենակետ

պլենար-լիագումար

պլևրա-թոքամիզ

պլիտա-սալ, սալօջախ

պլյուս-գումարած

պլյուրալիզմ-բազմակարծություն

պլոմբ-ատամլիցք

պյուրե-թանձրապուր

պոդիում-հարթակ

պոեզիա-չափածո

պոզա-կեցվածք, դիրք

պոզիտիվ-դրական, իրական փաստերի վրա հիմնված

պոլիգոն-զինափորձարան   

պոլիկլինիկա-համաբուժարան

պոլինոմ-բազմանդամ

պոլիտիկա-քաղաքականություն

պոլիտրա-գունապնակ

պոլիֆոնիա-բազմաձայնություն

պոլիֆոնիկ-բազմաձայն

պոմիդոր-լոլիկ

պոնչիկ-փքաբլիթ

պոպիտկա-մրցափորձ

պոպուլիզմ-ամբոխահաճություն, ամբոխավարություն

պոպուլյացիա-վերարտադրություն, բազմացում

պոստիմպրեսիոնիզմ-հետիմպրեսիոնիզմ (Սեզան, Վան Գոգ, Գոգեն, Թուլուզ Լոտրեկ)

պոստուլատ-կանխադրույթ, ինքնահայտ ճշմարտություն (աքսիոմ)

պոտենցիալ-ներուժ, ներունակություն, հնարավորություն

պորտալ-բեմ, կայքանի (կայքերի խումբ, համակարգ)

պորտրետ-դիմանկար

պսիխոզ-հոգեգարություն, նյարդախտ

պրագմատիզմ-իրատեսություն

պրագմատիկ-իրատես, գործնապաշտ

պրակ-հատոր

պրակտիկ-գործնական

պրակտիկա-փորձ, գործելակերպ, փորձառություն

պրեամբուլա-ներածություն, նախաբան

պրեզենտացիա-շնորհանդես, գինեձոն

պրեզիդենտ-նախագահ

պրեզումպցիա-անմեղության կանխավարկած

պրեմիա-պարգևավճար

պրեմիեր մինիստր-վարչապետ, կառավարության ղեկավար

պրեմիերա-առաջնախաղ, բեմել, առաջնաելույթ

պրեպարատ-պատրաստուկ, դեղամիջոց

պրեսա-մամուլ

պրետենդենտ-հավակնորդ

պրետենզիա-բողոք, առարկություն

պրիզմա-հատվածակողմ

պրինտեր-տպիչ

պրիստիժ-հեղինակություն« վարկ, ազդեցություն

պրյանիկ-քաղցրաբլիթ

պրոբլեմ-հիմնախնդիր, հիմնահարց

պրոգուլ-պարապուրդ

պրոգուլշչիկ-դասալիք, գործալիք

պրոդյուսեր-մեկենաս

պրոզա-արձակ

պրոթեզ-փոխադիր

պրոժեկտոր-լուսարձակ

պրոլետար-վարձու բանվոր

պրոլոգ-բնաբան, հայսմավուրք

պրոյեկտ-նախագիծ

պրոյեկցիա-արտապատկերում, առաջաձգում

պրոպագանդա-քարոզչություն

պրոպորցիա-համաչափություն

պրոռուսական-ռուսամետ

պրոսպեկտ-պողոտա

պրոստակ-պարզամիտ

պրովոկացիա-սադրանք

պրովոկացիոն-սադրիչ

պրոտեկցիա-հովանավորչություն

պրոտո-առաջնային, նախորդ փուլ

պրոցեդուրա-բուժակարգ

պրոցես-գործընթաց

պրոցեսուալ-ընթացակարգային

պրոֆան-տգետ, համբակ

պրոֆանացիա-անգիտակից սրբապղծություն, գռեհկացում, խեղաթյուրում

պրոֆեսիա-մասնագիտություն

պրոֆեսիոնալ-հմուտ, վարպետ, արհեստավարժ

պրոֆեսիոնալիզմ-հմտություն, վարպետություն

պրոֆեսոր-ուսուցչապետ, րաբունապետ

պրոֆիլ-կիեսադեմ

պրոֆիլակտիկ-կանխարգելիչ

պրուժին-զսպանակ

պուլտ-հեռակարգավորիչ

պուլս-զարկերակ, երակազարկ

պումա-կատվառյուծ

պունկտուալ-ճշտակատար, ճշտապահ

պունշ-փունջ, ջերմօղի

պուրիզմ-մաքրամոլություն

պուրիտանիզմ-մաքրակրոնություն

 

 Ռ

 

ռահվիրա-նախագնաց, կարապետ

ռամկա-շրջանակ

ռամպա-բեմեզր

ռասիզմ-ցեղախտրություն, խտրականություն

ռատիֆիկացիա-վավերացում

ռացիոն-սննդաբաժին, կերակրացանկ

ռացիոնալ-բանական, տրամբանական, հիմնավորված, խելացի, նպատակահարմար

ռեաբիլիտացիա-արդարացում, իրավունքների վերականգնում

ռեալ-իրական, իրատեսորեն, իրատեսական

ռեալիստական-իրատեսական, իրապաշտական

ռեակցիոն-հետադեմ

ռեգենտ-խնամակալ

ռեգիոն-տարածաշրջան

ռեգլամենտ-ընթացակարգ, կանոնակարգ

ռեգլամենտացիա-կանոնակարգում

ռեեստր-թվացուցակ, հաշվեգիրք

ռեզերվ-պահուստ

ռեզոլյուցիա-բանաձև

ռեժիմ-կենսակարգ, վարչակարգ, պայմանակարգ, աշխատակարգ, ժամանակացույց

ռեժիսոր-բեմադրիչ

ռեժիսուրա-բեմադրարվեստ

ռեկլամ-գովազդ

ռեկորդ-հաղթանիշ, մրցանիշ

ռեկվիզիտ-բեմիր

ռեյդ-ստուգայց

ռեյս-ուղերթ

ռեյտինգ-վարկանիշ, հարգանիշ

ռենեսանս-վերածնունդ

ռենտաբել-շահութաբեր

ռեչիտատիվ-ասերգ

ռեպերտուար-խաղացանկ, համերգացանկ, երգացանկ

ռեպլիկ-ակնարկ (ակնարկություն անելու իմաստով)

ռեպրեսիա-բռնաճնշում, հալածանք, ճնշում

ռեսպուբլիկա-հանրապետություն         

ռեստավրացիա-վերականգնում

ռեսուրս-պաշար, պաշարամիջոց, նաև ներուժ, հնարավորություն

ռևանշ-փոխվրեժ

ռևմատիզմ-հոդատապ

ռևոլյուցիա-հեղափոխություն

ռևոլյուցիոներ-հեղափոխական

ռեցենզենտ-գրախոս

ռեցենզիա-գրախոսություն, թատերախոսություն

ռեցեպտ-դեղատոմս

ռեցիդիվ-կրկնահանցագործություն

ռեցիդիվիստ-կրկնհանցագործ

ռեքվիեմ-սգերգ

ռեֆլեքս-բնազդ, բնազդական արձագանք

ռեֆորմ-բարենորոգում

ռիթմ-կշռույթ, չափ

ռիթմիկ-համաչափ

ռոման-սիրավեպ

ռոմանտիկ-երազող

ռոմաշկա-երիցուկ, լվածաղիկ

ռոյալ-դաշնամուր

ռոտացիա-շրջափոխում

ռուբին-սուտակ

ռուլետկա-պտտախաղ

ռուտինա-հնացածություն, լճացածություն

 Ս

 

սաբոտաժ-վնասարարություն« նենգադուլ

սամբո-ըմբշամարտ

սամիթ-գագաթաժողով, վեհաժողով  (մասնակցում են ղեկավարները)

սայթ-կայքէջ

սանկցիա-պատժամիջոց

սավոկ-աղբաթի

սաունա-շոգեբաղնիք

սեգմենտար-հատվածական

սեզոն-տարեշրջան

սեկտոր-հատված

սեմինար-խորհրդաժողով

սեմինարիա-ճեմարան (հոգևոր բուհ)

սեմիոտիկա-նշանագիտություն

սենսացիա-ցնցադեպ, ցնցալուր

սենսացիոն-ցնցող, զգայացունց, շշմեցուցիչ

սենտիմենտալ-զգացմունքային, երազկոտ

սեսիա-նստաշրջան, քննաշրջան

սերենադ-գիշերերգ

սերիա-մատենաշար

սերիալ-ֆիլմաշար, հեռուստավեպ

սերսերիմերգ-երգ երգոց (եբրայերեն)

սերվանտ-սպասքապահարան

սերվիս-սպասք, ծառայություն

սերտիֆիկատ-հավաստագիր

սերտիֆիկացում-հավաստագրում

սեցիսիա-պառակտում, անջատում, կազմից դուրս գալ

սիբելա-գուշակուհի

սիեստա-հանգիստ շոգ կեսօրին

սիմբիոզ-համակեցություն

սիմետրիա–զուգաչափություն, համաչափություն

սիմետրիկ-զուգաչափ, համաչափ, ներդաշնակ

սիմպոզիում-համաժողով

սիմվոլ-նշանակ, խորհրդանշան, խորհրդանիշ, պայմանանշան

սիմվոլիզմ-խորհրդանշանություն, խորհրդապաշտություն

սինդիկատ-ձեռնարկամիավորում

սինդրոմ-ախտանիշ, ախտանշան

սինթեզ-համադրություն

սինխրոն-համաժամանակյա

սինխրոն լող-գեղալող

սիստեմ-համակարգ

սիստեմատիկ-պարբերաբար

սիտուացիա- կացություն, իրավիճակ, վիճակ, դրություն

սխեմա-գծապատկեր, ուրվագիծ, ուրվապատկեր

սխոլաստիկ-վերացական, անհիմն, ժամանակավրեպ, բայց արտասովոր սկանդալ-տուրուդմբոց, վեճուկռիվ, աղմկադեպ, աղմուկաղաղակ,    խայտառակություն

սկաներ-պատկերամուտ, պատկերահան

սկիպիդար-բևեկնախեժ

սկլերոզ-կարծրախտ

սկումբրիա-թյունիկ

սյուժե-դիպաշար, պատում

սյուիտ-շարերգ

սոլիդ–պատկառելի, ծանրակշիռ, հուսալի

սոցիալիզմ-ընկերվարություն

սոցիոլոգ-հասարակագետ,հանրաբան

սոցիոլոգիա-հասարակագիտություն, հանրագիտություն

սպեկտր-տարրապատկեր

սպիդոմետր-ուղեչափ

սպիրիտիզմ-ոգեկոչություն, ոգեհարցություն

սպորադիկ-պատահական, երբեմնակի

ստաբիլ–կայուն, հաստատուն

ստագնացիա-լճացում

ստադիա-փուլ, շրջան

ստադիոն-մարզադաշտ

ստանդարտ-չափօրինակ, հաստատուն, կայուն

ստատիստ-անխոս դերակատար, սակավախոս

ստատուս-կարգավիճակ

ստարտ-մեկնարկ

ստերեոտիպ-կարծրանմուշ, մտակաղապար, կարծրատիպ

ստերիլ-վարակազերծ, մանրէազերծ

ստերիլիզացիա-վարակազերծում, մանրէազերծում

ստիլ-ոճ

ստիլիստ-ոճաբան

ստիմուլ-խթան, ազդակ

ստոմատոլոգ-ատամնաբույժ

ստոմատոլոգիա-ատամնաբուժություն

ստրատեգիա-ռազմավարություն

ստրիպտիզ-մերկապար, հեստապար

ստրուկտուրա-կառուցվածք

սցենար-բեմագիր

սուբյեկտ-նյութ, առարկա

սուբյեկտիվ-աչառու, անձնական

սուբսիդիա-լրահատկացում, նպաստ, դրամական օժանդակություն

սուբստանցիա-հիմնանյութ (բոլոր նյութերի անփոփոխ հիմքը),  էություն

սուբստանցիոնալ-էական, հիմնական

սուբրետ-ուրախ, խորամանկ նաժիշտ՝ կոմեդիայում

սուպեր-գեր… (աստղ)        

սուպերմարկետ-հանրախանութ

սուվերենություն-ինքնիշխանություն

սֆերա-ոլորտ

 

Վ

 

վազա-ծաղկաման, սկահակակ

վալյուտա-արժույթ

վալտորնա-գալարափող

վակցինա-պատվաստանյութ

վակուում-դատարկություն

վամպիր-տզրուկ, արյունծուծ

վանտա-կայմապարան

վասիլյոկ-տերեփուկ (ծաղիկ)

վարիանտ-տարբերակ

վաուչեր-պահանջատոմս, վճարատոմս

վաֆլի-փրփրահացիկ

վեկտոր-ուժագիծ

վետո-արգելք

վերսիա-մեկնակերպ, դիտանկյուն, տարբերակ

վիզա-այցագիր

վիզուալ-աչքով տեսանելի, տեսողական

վիլլա-պերճատուն

վիմպել-հուշադրոշ

վիոլա- փոքր ջութակ

վիվա-կեցցե

վիտամին-կենսահյութ, կենսանյութ

վիտրաժ-ապակենկար

վիտրինա-ցուցափեղկ

վիրտուալ-երևակայական, անիրական

վոդևիլ-զավեշտ, զավեշտախաղ

վոկալ-երգեցողություն

վունդերկինդ-հրաշամանուկ

 

 Տ

 

տաբել-ցանկ, անվանացուցակ

տաբու-արգելք, արգելանք

տաբուլա ռազա-մաքուր տախտակ, անգետ, միաբջիջ

տակտիկա-մարտավարություն

տամպոն-վիրախծուծ

տանդեմ-հաջորդական դասավորություն նույն առանցքի վրա, համակցություն, համակեցություն

տանկեր-հեղուկանավ, լցանավ

տավտոլոգիա-նմանաբանություն, կրկնաբանություն

տարիֆ-սակագին, հարացուցակ

տարտյուֆ-կեղծավոր, կեղծ ջերմեռանդ

տաքսա-սակագին

տելեպատիա-հեռազգայություն

տեխնոլոգիա-աշխատակարգ, աշխատաեղանակ

տեմբր-ձայներանգ, հնչերանգ

տեմպ-թափ, արագություն

տեմպերամենտ-բուռն խառնվածք, կրակոտություն

տենդենց-միտում

տենդենցիոզ-միտումնավոր, դիտավորյալ

տենդեր — հայտամրցույթ, հայտահրավեր

տեռոր-ահաբեկչություն

տերմին-եզրույթ, բառեզր, գիտաբառ

տերմինոլոգիա-եզրաբանություն

տերիտորիա-տարածք

տեքստ-շարադրանք, խոսքաշար

տիպ-տեսակ, կարգ

տիպիկ-բնորոշ

տյուլպան-կակաչ, վարդակակաչ

տոլեռանտ-հանդուրժող, համբերատար, այլասեր

տոմատ-լոլիկի մածուկ

տոպոգրաֆիա-տեղագրություն

տոտալ-ամբողջական, համապարփակ, ընդհանուր, համընդգրկուն

տոտալիտար-ամբողջատիրական

տոտալիտարիզմ-ամբողջատիրություն

տորմուզ-արգելակ

տորնադո-պտտահողմ, պտտամրրիկ

տրագեդիա-ողբերգություն

տրագիկոմեդիա-ողբերգակատակերգություն

տրադիցիա-ավանդույթ, հնադավանություն

տրամպլին-ցատկահարթակ, ոստնակ

տրանզիտ-տարանցում

տրանշեյ-խրամուղի, առվափոս

տրանս-անդր, վեր (տրանսատլանտյան-անդրատլանտյան, վերազգային)

տրանսպլանտացիա-փոխպատվաստում

տրանսֆերտ-փոխանցային

տրանսֆորմատոր-կերպափոխիչ

տրանսֆորմացիա-կերպարանափոխություն, փոխակերպում

տրասա-մայրուղի, սահուղի, խճուղի

տրաֆարետ-կաղապար, զարդակաղապար

տրեստ-ձեռնարկախումբ

տրենաժոր-մարզասարք, մարզոց

տրիադա-երրորդություն

տրիբունալ-դատարան

տրիո-եռյակ

տրիոլոգիա-եռագրություն

տրիումֆ-հաղթարշավ, հաղթահանդես

տրուպա-դերասանախումբ, պարախումբ

տուր-մրցափուլ

տուրնե-շրջայց, համերգաշար

 

 Ց

 

ցայտնոտ-շփոթություն, խուճապ

ցար-արքա, թագավոր (Ռուսաստանի)

ցենզ-կրթաչափ

ցիգան-գնչու                    

ցիկլ-պարբերաշրջան, փուլ, շրջափուլ

ցինիկ-լկտի, շնաբարո

ցիտատ-մեջբերում

ցիրկ-կրկես

ցուգցվանգ-պարտության քայլ

 

Ու

 

ուզուրպատոր-խռովարար

ունիվերսալ-բազմունակ, համապարփակ, համապիտանի

ուվերտյուրա-նախերգանք

ուտիլիտար-գործնական

ուտիլիտարիզմ-օգտապաշտություն

 

 Փ

 

փիլիսոփա-իմաստասեր

փոդրաթ–կապալ

փոդրաթչի–կապալառու

Ք

 

քարտ-խաղաթուղթ, տոմս (այցետոմս)

քիմեռ–եղջարվաքաղ, քիմեռ

քիքբոքսինգ-բռնցքամարտ նաև ոտքերով

քոլեջ-վարժարան

քսենոֆոբիա–այլատյացություն

քսերոքս-պատճենահան

քվոտա-բաժնեմաս, մասնորդ

քվորում-քվեակազմ

քրիզանթեմ-աստղածաղիկ             

 

 Օ

 

օբյեկտ-առարկա« նյութ

օբյեկտիվ-անաչառ

օդա-ներբող, ձոներգ

օլիգարխիա-սակավապետություն« մասնապետություն

օլիգոպոլիա- խմբաշնորհ, խմբատիրություն

օկուպանտ-զավթիչ

օկուպացիա-բռնազավթում, ռազմակալում

օնկոլոգիա-ուռուցքաբանություն

օշինդր-նգածաղիկ

օպոզիցիա-ընդդիմություն

օպոնենտ-ընդդիմախոս

օպտիմիզմ-լավատեսություն

օսետրինա-թառափաձուկ

օվալ-ձվաձև, ձվածիր

օրբիտա-ուղեծիր, ուղեգիծ 

օրգան-երգեհոն

օրդեր-կարգադրագիր

օրթոդոքս-ուղղափառ

օրիգինալ-ինքնատիպ, յուրատիպ

օրխիդեա-խոլորձ ¥ծաղիկ¤

օրկեստր-նվագախումբ

օֆերտա-գործարկ

օֆիս-գրասենյակ

օֆիցեր-սպա

 

  Ֆ

 

ֆաբրիկա-գործարան

ֆաբուլա-դիպաշար, պատում (գրական երկի)

ֆազ–փուլ

ֆաթ-պճնամոլ

ֆալանգ-փաղանգ (այժմ` ընտիր, ընտրյալ իմաստով)

ֆակել-ջահ ֆակտոր-գործոն

ֆակտ-փաստ, իրողություն, դեպք

ֆակտոր-գործոն  

ֆակտուրա-վաճառագիր

ֆայլ-գրատեղ

ֆանատիզմ-մոլեռանդություն

ֆաներա-նրբատախտակ

ֆանտազիա-երևակայություն

ֆանտաստիկ-երևակայական

ֆասադ-ճակատ (կառույցի)

ֆավորիտ-սիրեցյալ, շնորհառու, սիրված

ֆատալիզմ-ճակատագրապաշտություն

ֆարա-ցոլալապտկեր

ֆարս-զավեշտախաղ

ֆարֆոր-ճենապակի (չինական ապակի)

ֆաունա-կենդանական աշխարհ

ֆեդերացիա-դաշնություն, դաշնապետություն

ֆելդշեր-բուժակ

ֆելիետոն-ծաղրագիր

ֆեյսբուք-դիմագիրք

ֆենիքս-փյունիկ

ֆենոմենալ-բացառիկ, եզակի, անըստգյուտ 

ֆեոդ-ավատ

ֆեոդալ-ավատատեր

ֆեստիվալ-փառատոն

ֆետիշ-պաշտամունքային իր, կուռքիր, կուռքառարկա

ֆետիշացում-աստվածացում

ֆերմա-ագարակ

ֆերմեր-ագարակատեր, ագարակապան

ֆիալկա-մանուշակ

ֆիասկո-ձախողում, անհաջողություն

ֆիգուրա-կազմվածք, մարմնակազմ

ֆիզիոլոգիա-բնախոսություն

ֆիզկուլտուրա-մարմնակրթություն, մարմնամարզություն

ֆիլե-սուկի

ֆիլիալ-մասնաճյուղ

ֆիլմ-կինոնկար

ֆիլոլոգ-բանասեր

ֆինալ-ավարտակետ, վերջ, ավարտ

ֆինիշ-վերջնագիծ

ֆիսկալ-գանձարանային

ֆիստաշկա-պիստակ

ֆիքսել-ամրագրել, ամրակայել, հաստատագրել

ֆլակոն-սրվակ

ֆլոտ-նավատորմ

ֆլորա-բուսաշխարհ

ֆլուկտուացիա-տատանում, անկայունություն

ֆոլգա-փայլաթիթեղ

ֆոլկլոր-բանահյուսություն

ֆոկուս-կիզակետ

ֆոյե-ճեմասրահ

ֆոնդ-հիմնադրամ

ֆոնոգրամա-ձայնագիր

ֆոնտան-շատրվան

ֆոտո-լուսանկար, նաև` լուսանկարչատուն

ֆոտոմետր-լուսաչափ

ֆորմա-ձև 

ֆորմալ-ձևական

ֆորմալիզմ-ձևապաշտություն

ֆորմատ-ձևաչափ

ֆորմուլա-բանաձև

ֆորպոստ-հենակետ

ֆորսունկա-բոցամուղ, կրակամուղ

ֆորտեպիանո-դաշնամուր

ֆորում-համաժողով, ներկայացուցչական ժողով

ֆրակցիա-խմբակցություն

ֆրաու-տիկին (գերմաներեն)

ֆրեսկ-որմնանկար

ֆրոյլայն-օրիորդ (գերմաներեն)

ֆրոնտ-ռազմաճակատ ֆրուկտոզա-մրգաշաքար, պտղաշաքար

ֆրու–տիկին (սկանդինավյան տարբերակով)

ֆրուկտոզա–պտղաշաքար, մրգաշաքար

ֆունդամենտ–հիմնաքար, հենարան, հիմք

ֆունկցիա-գործառույթ, դեր, դերակատարում

ֆունկցիոնալ-գործառական, գործառնային (ֆինանսական)

 

Գրառումը կատարվել է Բառարաններ, Հայերենացնենք ցանցը, Շտեմարան, Տերմինաբանություն բաժնում։ Էջանշեք այս հղումը.